Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՐԿՈ՞ՒՄ Է ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանական մամուլի տեղեկացվածությամբՙ «BP-ի եւ Ադրբեջանի կառավարության հարաբերությունները վերստին լարված են»: Իրավիճակի վրա դրական չի ազդել անգամ հանգամանքը, որ Իլհամ Ալիեւն անձամբ է բանակցություններ վարել կորպորացիայի` Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում ծրագրերի գծով տնօրենի հետ:

Խնդիրն այն է, որ «Շահդենիզ-2» գազային հանքավայրի շահագործման համար պահանջվում է 25 մլրդ դոլարի ներդրում, իսկ Ադրբեջանի կառավարությունը նման հնարավորություն չունի: Բրիտանական կողմն էլ պատրաստ է ներդրումներ կատարել, բայց պայմանով, որ մինչեւ դրանք չփոխհատուցվեն լիովին, Ադրբեջանը չի ստանա պայմանագրով իր մասնաբաժնից եւ ոչ մի ցենտ շահույթ: Իսկ Ադրբեջանի ամբողջ հույսը գազի այդ հանքավայրի շահագործումն ու դրանից ակնկալվող եկամուտներն են, որովհետեւ նավթի արդյունահանման ծավալներն անշեղորեն անկում են գրանցել, ինչը բերել է եկող տարվա բյուջեի 1,7 մլրդ մանաթ պակասորդի:

Այս իրավիճակում ահա, virtualaz.org-ը, հղում անելով ռուսաստանյան իրազեկ աղբյուրներին, գրել է, որ «Ռոսնեւթ» պետական նավթային ընկերության տնօրենների խորհուրդն «օրերս «հույժ գաղտնի» մակնշումով որոշում է ընդունել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը հակառակ ուղղությամբ շահագործելու մասին»:

Ադրբեջանական լրատվամիջոցն ընդգծել է, որ «խոսքը վերաբերում է Նովոռոսիյսկ նավահանգստից դեպի Բաքու անմշակ նավթի տարանցմանը` այն հետագայում Բաքվից թուրքական Ջեյհան հասցնելու նպատակով»:

Ըստ այդմ, ներկայումս Բաքու-Ջեյհան նավթամուղն աշխատում է «նախագծային հզորության ընդամենը կեսի չափով»:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ խոսք կար, որ Բաքու-Ջեյհանով հնարավոր է, որ արտահանվի նաեւ ղազախական նավթը, բայց պաշտոնական Աստանան այդպես էլ չմիացավ նավթամուղին կամ, թերեւս, Կասպից ծովի արեւելյան ափից մինչեւ Բաքու նավթամուղ կառուցելու համար հարկավոր գումարները չգտնվեցին: Նախագծային հզորության միայն կես չափով աշխատող նավթամուղը մոտ ապագայում կարող է կորցնել իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական հետաքրքրությունը:

BP-ն հայտարարել է, որ ներդրած գումարներն ամբողջովին փոխհատուցվել են եւ մի քանի տասնյակ միլիարդ դոլարի շահույթ էլ ստացել է, բայց մտադիր չէ լրացուցիչ ներդրումներ անել` ապահովելու Ադրբեջանում նավթի արդյունահանման այն ծավալները, որոնց նկատառմամբ Իլհամ Ալիեւի կառավարությունը ծրագրել է այդ պետության ապագան առաջիկա մեկ-երկու տասնամյակի կտրվածքով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւի կարգադրությամբ ռուսաստանյան կողմը դադարեցրել էր Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով ադրբեջանական նավթի ստացումը: Եթե ճիշտ է «Ռոսնեւթ» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի «հույժ գաղտնի» որոշման մասին ադրբեջանական մամուլի տեղեկությունը, ապա նշանակում է, որ Մոսկվան լուրջ օգնության ձեռք է մեկնել Իլհամ Ալիեւին` Բաքու-Ջեյհան նավթամուղը «լցնելու» հարցում:

Փաստացի Ռուսաստանին ոչինչ չի խանգարում, որ արդեն Նովոռոսիյսկ նավահանգիստ հասցված նավթն արտահանի լցանավերով, ինչպես եւ մինչ այժմ, ըստ երեւույթին, արվել է: Կասկածից դուրս է, որ «Ռոսնեւթ» ընկերությունն առանց Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ նախագահ Պուտինի համաձայնության չէր քննարկի «ռեւերս» նավթ առաքել Բաքու, որպեսզի այն հասցնի թուրքական Ջեյհան նավահանգիստ:

Վստահաբար կարելի է ասել, եթե հիշյալ տեղեկատվությունն, իհարկե, իրականությանը համապատասխանում է կամ գոնե մոտ է դրան, որ Ռուսաստանը կայացրել է քաղաքական լուրջ որոշում, ինչը հնարավորություն կտա, որ Իլհամ Ալիեւի կառավարությունը միջազգային ասպարեզում փրկի դեմքը: Հայտնի է դարձել նաեւ, որ «Շահդենիզ- 2» նախագծում 10 տոկոս մասնաբաժին ունեցող ռուսաստանյան «Լուկօյլ» ընկերությունը, որի նախագահն ազգությամբ ադրբեջանցի ռուսաստանաբնակ գործարար Վագիթ Ալեքպերովն է, «համաշխարհային բանկից մի քանի միլիարդ դոլարի վարկ է վերցրել, որպեսզի սկսի հորատանցման աշխատանքները»:

Ստացվում է, որ ռուսաստանյան կապիտալը եւ Ռուսաստանի իշխանությունների քաղաքական որոշումները ծառայության են դրվում, որպեսզի Ադրբեջանի` իբրեւ նավթով եւ գազով հարուստ երկրի վարկանիշը միջազգայնորեն մնա պահանջված: Այդպիսի որոշումները, պետք է նշել առանց երկմտանքի, միայն «գեղեցիկ աչքերի» համար կամ հանուն մի քանի միլիարդ դոլար լրացուցիչ եկամտի չէ, որ ընդունվում են:

Ըստ երեւույթին, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում զգալի տեղաշարժեր, այնուամենայնիվ, կատարվում են: Դիտարժան է, որ, չնայած անոնսին, Իլհամ Ալիեւն այդպես էլ ներկա չի գտնվել Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի պաշտոնամուտի արարողությանը: Նույն օրը նա անսպասելի այց է արել Կիեւ:

Ինչպես ադրբեջանական «Թուրան» գործակալությունն է նշում, Կիեւի օդանավակայանից Իլհամ Ալիեւին «ուղեկցել են Ուկրաինայի նախագահի մերձքաղաքային նստավայրերից մեկը, որտեղ կայացել է Յանուկովիչ- Ալիեւ գաղտնի հանդիպումը»:

Նման ծածկաքողարկման պատճառն, ըստ «Թուրանի», այն է, որ «կողմերն զգուշացել են իրենց առանձնազրույցը գաղտնալսելուց»: Ուկրաինան, ինչպես հայտնի է, Եվրոմիության Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում պատրաստվում էր ստորագրել ԵՄ հետ Ասոցիացման պայմանագիրը, սակայն օրեր առաջ այդ երկրի մի խումբ պատգամավորներ եւ գործարարներ նախագահ Յանուկովիչին խնդրել էին մեկ տարով առկախել ստորագրումը:

Ու թեեւ երեկվա ադրբեջանական լրահոսքերում իշխողն այն «տեղեկատվությունն» էր, թե «Ադրբեջանն օգնության ձեռք է մեկնում Ուկրաինային», դա ավելի շատ ոչ այնքան գրագետ կազմակերպված ապատեղեկատվության տպավորություն էր թողնում. Ադրբեջանում ընդունված չէ Իլհամ Ալիեւի բանակցությունների մասին խոսել ավելի վաղ, քան նա Բաքու չի վերադառնում եւ համապատասխան հրահանգավորում չի տալիս մամուլին եւ քաղաքագիտական հանրությանը:

Այն իրավիճակում, երբ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Ուկրաինան թեքվի դեպի Մաքսային միություն եւ եվրասիական տնտեսական տարածք, իր քայլերում չափազանց հաշվենկատ Իլհամ Ալիեւը չէր կարող Յանուկովիչին «օգնության ձեռք» մեկնել այն իմաստով, ինչ Բաքվի լրատվամիջոցներն են փորձում տպավորել:

Կարելի է թերեւս ենթադրել, որ Յանուկովիչ-Ալիեւ գաղտնի հանդիպման գլխավոր թեման կարող էր լինել ՎՈՒԱՄ կազմակերպության փաստացի լուծարմանն իրավական ձեւակերպում գտնելու հեռանկարը: Հակառակ դեպքում Յանուկովիչը եւ Ալիեւը կարող էին ներկա գտնվել Վրաստանի նախագահի երդմնակալությանը եւ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որ ՎՈՒԱՄ-ը «մնում է կենսունակ կազմակերպություն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Հաջորդ գրառումը

«ՍԱ ՀԱՐԿ ԿԱՄ ՏՈՒՐՔ ՉԷ, ԱՆՁԸ ՎՃԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՊԱԳԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ՍԱ ՀԱՐԿ ԿԱՄ ՏՈՒՐՔ ՉԷ, ԱՆՁԸ ՎՃԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՊԱԳԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական