Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍԱ ՀԱՐԿ ԿԱՄ ՏՈՒՐՔ ՉԷ, ԱՆՁԸ ՎՃԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՊԱԳԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ»

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեք նախարարներ եւ ԿԲ փոխնախագահը պատասխանեցին նոր կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցերին

Կենսաթոշակային բարեփոխումների հակասահմանադրականության մասին մեադրանքները անհիմն են: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբիրելյանը : Նա ծիծաղելի համարեց դա, նշելով, որ կենսաթոշակային բարեփոխումները ամենաերկար եւ մանրամասն քննարկվածն են: Ըստ նախարարի, 10 տարվա ընթացքում ծագել են հարցեր եւ տրվել դրանց պատասխանները, բայց քանի որ մոտեցել է համակարգի գործարկման պահը, քաղաքացիների մեջ հարցեր են առաջացել: «Պատրաստ ենք մանրամասն բացատրել ցանկացած իրավիճակ եւ լուծում, բայց չենք պատրաստվում քննարկելՙ սահմանադրական է, թե ոչ, որովհետեւ 10 տարի քննակել ենք, եւ անիմաստ եմ համարում դա քննարկելը», ասաց Վաչե Գաբրիելյանը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ պարտադիր կուտակային համակարգի համար կատարվող վճարումը հարկ կամ տուրք չէ, սա գումար է, որ անձը փոխանցում է իր հաշվին, եւ որը նա կարող է տնօրինել 63 տարեկան դառնալուց հետո: Եթե մինչ այդ ինչ-որ բան պատահի տվյալ անձի հետ, ապա կուտակային համակարգին անձի փոխանցած գումարը տրվում է նրա ժառանգներին: Իսկ թե ինչո՞ւ է 40 տարեկանից ցածր տարիքի անձանց համար պարտադիր կուտակային համակարգը, նախարարի բացատրությամբ, ավելի վաղ ծնվածների համար քիչ հավանական է, որ մեծ գումարներ կուտակվեն:

Դավիթ Սարգսյանը բերեց ԱՊՊԱ համակարգի օրինակը, որտեղ նույնպես կա պարտադիր ծախս, բայց դա հակասահմանադրական չէ: Նա նաեւ հիշեցրեց, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ եւս ցույցեր էին լինում, դժգոհություներ, բայց ժամանակը ցույց տվեց որ ԱՊՊԱ-ն լավագույն բարեփոխումներից է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական պաշտպանվածության ձեւերը սահմանվում են օրենքով: Ներկայումս գործում են սերունդների համերաշխության սկզբունքով կատարվող վճարումները, որոնք անդեմ են, իսկ նոր համակարգով յուրաքանչյուրը վճարելու է իր համար, իսկ պետությունն էլ իր կողմից ավելացնում է յուրաքանչյուրի կատարած` աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարմանը համարժեք գումար: Պետությունը նաեւ ապահովելու է նվազագույն կենսաթոշակ այն անձանց համար, ովքեր չեն աշխատել:

«Մամուլի ասուլիսի մասնակից պաշտոնյաները չե՞ն պատրաստվում ընդգրկվել կուտակային համակարգում» հարցին պատասխանելովՙ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ պարտադիր համակարգում տարիքի պատճառով ինքը չի կարող ընդգրկվել, եւ ներկաներից միայն ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կարող է ընդգրկվել պարտադիր կուտակային համակարգում: Ինչ վերաբերում է կամավոր կուտակային համակարգին, ապա, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի` «կամավորի մասնակցելու տրամաբանությունը այն է, որ պետք է ունենալ բավական ագրեսիվ պորտֆել: Ես պետք է ուսումնասիրեմ այդ ագրեսիվ պորտֆելները, որոնք կառաջարկվեն, ապա անպայման կմասնակցեմ»:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը այս հարցի առնչությամբ ասաց, որ կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու համար պետք է լինի մարդկանց որոշակի նվազագույն զանգված, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու ներդրումները: «Ողջ աշխարհում 10-15 տարի է անցնում, մինչեւ կամավոր կուտակային ֆոնդեր են ձեւավորվում: Մենք ինտենսիվ աշխատել ենք մի քանի խոշոր գործատուների հետ, որպեսզի ձեւավորվի այդ առաջին կամավոր ֆոնդը», նշեց ԿԲ փոխնախագահը: Նա նաեւ անդրադարձավ այն մտահոգություններին, թե ի՞նչ կլինի, եթե կուտակային հիմնադրամների կառավարիչ ընկերությունը սնանկանա:

Ներսես Երիցյանն ասաց, որ ակտիվների կառավարչի հնարավոր սնանկացումը ոչ մի ազդեցություն չի թողնելու մարդկանց գումարների վրա: Կառավարչին հասանելի չեն այդ գումարները, դրանց շարժը կատարվելու է բորսայի, ապա պահառու բանկերի միջոցով եւ դրանք գտնվելու են դեպոզիտարիայում: «Եթե կառավարիչը սնանկանա, ոչինչ չի լինի, մեկ այլ կառավարիչ կգա: Կառավարիչը չի կարող տեղափոխել ձեր փողը», հավաստիացրեց ԿԲ փոխնախագահը: Նա նաեւ ընդգծեց, որ պետությունը տալու է ոչ միայն կուտակած գումարները, այլեւ գնաճով ճշգրտված գումարները:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը անդրադարձավ Հայաստանում, ինչպես նաեւ ԵՄ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերին, որոնք նույն` սերունդների համերաշխության սկզբունքով են գործում: Նրա ներկայացմամբ, նոր համակարգով մարդը կուտակումներ է անելու իր համար, իսկ գործողով` ներկայիս կենսաթոշակառուների համար: Եթե այս բարեփոխումը չարվի, աստիճանաբար ավելացվելու է եկամտային հարկը, որից էլ վճարվում են կենսաթոշակները: Այսինքն, պետության համար կենսաթոշակների վճարման բեռն ավելանում է տարեց տարի: ԵՄ երկրներում այդ խնդիրը լուծելու համար բարձրացնում են եկամտային հարկի չափը, որը տարբեր երկրներում կազմում է եկամտի 49-56 տոկոսը, բայց արդեն դա էլ չի բավարարում: Տարեց տարի կենսաթոշակառուներն ավելի ցածր թոշակ են ստանում համեմատած աշխատանքային տարիքի իրենց եկամտի հետ: Օրինակ, եթե աշխատունակ տարիքում ստանում էին 100 միավոր եկամուտ, ապա կենսաթոշակը կազմում է 10 կամ 20 միավոր: Մինչդեռ, պարտադիր կուտակային համակարգի դեպքում ապագա կենսաթոշակառուն հնարավորություն կունենա ստանալու իր եկամտի մոտ 40 տոկոսի չափով թոշակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՐԿՈ՞ՒՄ Է ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸՙ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸՙ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական