Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանն առայժմ մարզվում է անհատական ծրագրով: Հաջորդ շաբաթ նա կմիանա իր խաղընկերներինՙ մարզվելով ընդհանուր խմբում: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը նշել է, որ առայժմ դժվար է ասել, թե արդյոք Մովսիսյանը կմասնակցի՞ նոյեմբերի 23-ին ԲԿՄԱ-ի հետ կայանալիք հանդիպմանը:

Ավելի վաղ «Սպարտակի» մարզչական կազմը հայտարարել էր, որ Յուրան մինչեւ ձմեռային արձակուրդը մնացած 3 հանդիպումներին կմասնակցի ցավազրկող ներարկումների շնորհիվ: