Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ալիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը Յաշար Գյուլերի նշանակումը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում գնահատել է որպես «Թուրքիայի նախագահի մեծ վստահություն» և «հաջողություն մաղթել նրան իր պարտականությունների կատարման գործում»։

Յաշար Գյուլերն ընդգծել է, որ «նախագահ Իլհամ Ալիևի հեռատեսության և վճռականության շնորհիվ Ադրբեջանը դարձել է միջազգային հանրության կարևոր և հեղինակավոր անդամ, ինչը մեծ հպարտության զգացում է առաջացնում»։

Նախարարն ասել է, որ «երկու երկրների ղեկավարների սերտ հարաբերություններն ու շփումները շատ դրական են ազդում» երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա, նշել է «արդյունավետ փոխգործակցությունն ադրբեջանցի գործընկերների հետ»։