Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կալանավորին կյանքից կզրկեն՝ մաքուր ազոտի միջոցով

Ալաբաման ԱՄՆ նահանգներից առաջինը կլինի, որտեղ կալանավորին մահապատժի կենթարկեն՝ նրան ստիպելով մաքուր ազոտ շնչել ։ Այս մասին գրում է «Associated Press» լրատվական գործակալությունը։

Ազոտն ինքնին վնասակար չէ։ Մարդու շնչած օդի 78 %-ը հենց ազոտն է կազմում, բայց եթե մեր շնչած օդը չհարստանա թթվածնով, ապա թթվածնի քաղց կառաջանա, ինչն էլ կհանգեցնի մահվան։

Նշվում է, որ մաքուր ազոտով մահվան դատապարտելու մեթոդի կիրառումն Ալաբամա նահանգում օրենքով հաստատվել է դեռեւս 2018-ին։ Մինչեւ այս սակայն  որեւէ անձ այդ կերպ մահապատժի չի ենթարկվել։

Առաջին մարդը, որ մաքուր ազոտի զոհ կդառնա, 1988 սպանություն կատարած Քեննեթ Յուջին Սմիթն է։

Ս․Վ․