Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ՀՈՒՇ. ԱՐԱՍԻ ԲԱԼԱԲԱՆՅԱՆ (1940-2023)

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 7-ին, Ռիո դե Ժանեյրոյում 83 տարեկան հասակում մահացել է բրազիլական հեռատեսիլի եւ կինոյի նշանավոր հայազգի դերասանուհի Արասի Բալաբանյանը: Մեր հեռուստադիտողը նրան հիշում է «Նոր զոհը» հեռուստասերիալից՝ Ֆիլոմենա Ֆեռետոյի գլխավոր դերակատարմամբ:

Ծնվել է Կամպու Գրանդի քաղաքում, հաճընցիների ընտանիքում (Ռաֆայել եւ Էսթեր Բալաբանյաններ): Արասին ընտանիքի ութերորդ զավակն էր, ծնողներն նախորդ ամուսնություններից արդեն ունեին յոթ երեխա: Աղջկա անունը վերաբերում է ինչպես Արաքս գետին, այնպես էլ Բրազիլիայի բնիկների լեզվով այն նշանակում է «լույսի մայր»:
Գործարար Ռաֆայել Բալաբանյանը ցանկացել է, որ դուստրը սոցիոլոգ դառնա: Արասին երեք տարի ուսանել է Սան Պաուլուի համալսարանի սոցիալական գիտությունների ամբիոնում, նաեւ զուգահեռ սովորել է Դրամատիկական արվեստի դպրոցում: Նախ հանդես է եկել թատրոնում, 1964 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Անտիգոնե» հեռուստաներկայացման մեջ՝ արժանանալով տարվա լավագույն դերասանուհի կոչմանը: Թատրոնում մասնակցել է ամերիկյան նշանավոր «Մազեր» մյուզիքլի բրազիլական տարբերակին: Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո համագործակցել է «Գլոբո» հեռուստաընկերության հետ՝ մասնակցելով տասնյակ դրամատիկական եւ կատակերգական հեռուստասերիալների: 1990-ին «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելում հանդես է եկել Դոննա Արմենիայի դերով: Ըստ սցենարի՝ գլխավոր հերոսուհին պիտի լիներ հունգարացի գաղթական, սակայն բեմադրիչն Արասիին առաջարկել է կերպարը դարձնել հայ: Այնժամ դերասանուհին աշխատել է իր հայերենի վրա եւ ասել, որ երբեք չի մոռանա ծնողների խոսած «լեզվի մեղեդին»՝ բրազիլական հեռուստասերիալ ներմուծելով հայկական առոգանությամբ պորտուգալերեն ու հայերեն արտահայտություններ…

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային երգի փառատոն Վրաստանում

Հաջորդ գրառումը

Արտասահմանյան քննադատների արձագանքը «Ամերիկացի» ֆիլմին

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արտասահմանյան քննադատների արձագանքը «Ամերիկացի» ֆիլմին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական