Սևանի ափին ավազի հանք է շահագործվում։
«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը 2023 թվականի հունիսի 20-ին ահազանգ է հնչեցրել, որ «Սևան» ազգային պարկի տարածքում ավազի հանք է շահագործվում։
Նա գնացել է դեպքի վայր ու տեղում նկարահանում իրականացրել, փաստերն արձանագրել։
Ահազանգը հնչեցնելուց մեկուկես ամիս հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետից տեղեկություն է ստացել, որ հարուցվել է վարչական վարույթ, կատարվել է ուսումնասիրություն, տարածքի չափագրում, և գործի նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։