Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերգեյ Սմբատյանի կալանավորումը բացասական երանգ է հաղորդում և հարվածում աշխարհում հայկական մշակույթի վարկանիշին. Սպիվակով

04/08/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման և առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման մեջ մեղադրման վերաբերյալ լուրն ինձ ուղղակի ցնցել է։

Ես խոր վիշտ եմ ապրում և չեմ կարող այն չկիսել իմ շատ սիրելի հայ հանդիսատեսի հետ, որի հետ ես կապված եմ արդեն 40 տարի։ Եվ դա ոչ միայն ստեղծագործական, այլև մարդկային ու բարեկամական կապ է, այդ իսկ պատճառով չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ։

Հայ ազգը, ինչպես և Երկրագնդի ցանկացած ազգ իր գոյությունը պահպանում է, աճում և զարգանում է նախևառաջ սերնդեսերունդ փոխանցվող մշակույթի շնորհիվ։ Արվեստի մարդկանց առաքելությունն է ստեղծել Հայրենիքի վեհ կերպարը։ Իմ աչքի առաջ Սերգեյ Սմբատյանը, որին ես ճանաչել եմ, երբ նա դեռ երեխա էր, փոքրիկ տղայից դարձել է իր հայրենիքի փառքը բարձրացնող լուսավորիչ, հայ մեծ մշակույթի կրող։ Ավելին, զրոյից ստեղծել է հրաշալի սիմֆոնիկ նվագախումբ։ Գոյության 17 տարիների ընթացքում, շնորհիվ իր ղեկավարի երաժշտական և կազմակերպչական տաղանդի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է բազմաթիվ համերգներ, փառատոներ, հյուրախաղեր։ Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային համբավ ունեցող տասնյակ ականավոր երաժիշտներ։ Մաեստրո Սմբատյանն արդեն երկար տարիներ համաշխարհային ասպարեզում Հայաստանի և նրա մշակույթի գլխավոր քարոզողներից է։ Եվ ես վստահ եմ, որ հայ ունկնդիրը պետք է հպարտանա նման արտիստով։

Իմ ընկերոջ՝ հայտնի հասարակական գործիչ, մարդասեր, իրական հայրենասեր Արմեն Սմբատյանի մարդկային և մասնագիտական որակների մասին կարող եմ երկար խոսել, բայց կասեմ գլխավոը՝ անգնահատելի է նրա ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։

Երկու խոսք՝ Ֆեմիդայի՝ արդարադատության աստվածուհու մասին։

Ինչպես հայտնի է, նրա աչքերը փակ են ժապավենով։ Փոխաբերությունը հասկանալի է. օրենքի առջև բոլորը հավասար են։ Սակայն… ոչ մի երկրում ոչ ոք չի չեղարկել անմեղության կանխավարկածը։ Եվ պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը։ Արմեն և Սերգեյ Սմբատյանների մեղավորությունն ապացուցված չէ։ Դատարանը դեռ պետք է քննի այս գործը։ Կալանավորել մարդկանց, ում մեղքն ապացուցված չէ, որոնք չեն գործել քրեական հանցանք, ասենք, զինված հարձակում կամ սպանություն, անմեղության կանխավարկածի մեծ խախտում է։ Բոլորին հայտնի է, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանները որևէ վտանգ չեն ներկայացնում հայ հասարակությանը։ Ավելին, Սերգեյ Սմբատյանի կալանավորումը բացասական երանգ է հաղորդում և հարվածում աշխարհում հայկական մշակույթի վարկանիշին։ Ինձ համար շատ ծանր է դա գիտակցելը։

Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս հարցով, մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը՝ համաձայն բոլոր քաղաքակիրթ պետություններին բնորոշ և աշխարհում գործող մարդասիրական նորմերի։

Վլադիմիր Սպիվակով

ԽՍՀՄ ժովովրդական արտիստ, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սևանի ափին ավազի հանք է շահագործվում. բնապահպան-լրագրողի ահազանգը

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր Ղազինյան

28/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

28/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե ո՞ւմ դրոշն ենք նախընտրում, այլ՝ ի՞նչ է արժենալու այդ ընտրությունը սովորական մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ իշխանությունները չեն հաշվարկում իրեն քաղաքական ուղերձների տնտեսական հետևանքները, այդ գինը վճարում է հասարակ քաղաքացին

27/05/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական