Համազգային այս մեծ ցավերի մեջ տվայտվող մեր հոգիների համար, արդարև, ևս մի ցավագին հարված էր սիրված, աշխարհաճանաչ, շնորհաշատ և եռանդալիր երաժիշտ, ինձ համար Մաեստրո, Սերգեյ Սմբատյանի հետ կատարվածը…
Որպես հոգևորական հանապազ աղոթող եմ արդարության հաստատման համար, և հավատում եմ մեր բաղձալի աստվածային արդարության հաղթանակին:
Այս դժվարին և չարախինդ պահին, մանավանդ, սիրելի մաեստրո Սերգեյ Սմբատյան, Ձեզ հետ եմ, Ձեր ազնիվ Տիկնոջ և զավակների կողքին եմ՝ իմ աղոթքով, իմ մաղթանքներով և պարզ մարդկային իմ ներկայությամբ:
Ձեզ համբերություն, երկայնամտություն. մնացեք վեհանձն և հավատարիմ Ձեր հայրենաշեն ու ազգանվեր առաքելությանը:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
միաբան