«Հայաքվեին» է միացել 54. 800 քաղաքացի։ Այս շաբաթ ստորեգրել է 16 հազար մարդ՝ ռեկորդային թիվ։
«Մենք գերազանցել ենք ստորագրահավաքի նվազագույն 50 հազարի շեմը։ 8 շաբաթի փոխարեն ստորագրահավաքը տևել է 4 շաբաթ, և հավաքվել է 54 հազարից ավելի ստորագրություն։ Հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կշարունակենք ստորագրահավաքը։ Ստորագրահավաքի վերջնաժամկետը օգոստոի 19-ն է, բայց մենք կավարտենք օգոստոսի 4-ին։ Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառվերով չեն կարողացել միանալ «Հայաքվեին», հաջորդ շաբաթ կարող են ստորագրել»,- «Հայաքվեի» հերթական շաբաթն ամփոփելով՝ ասաց նախաձեռնության համարակրգող Ավետիք Չալաբյանը։