Վառելիքի սուղ պաշարները սպառվել են, և հուլիսի 25-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ կդադարեցվի. հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը մայրաքաղաքում կաթվածահար էր, իսկ միջշրջանային երթուղիները շարունակում էին գործել։