Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հունիսի 25-ից Արցախում հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործի. վառելիք չկա

Վառելիքի սուղ պաշարները սպառվել են, և հուլիսի 25-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ կդադարեցվի. հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշենք, որ  Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը մայրաքաղաքում կաթվածահար էր, իսկ միջշրջանային երթուղիները շարունակում էին գործել։