Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում ընթացող եռակողմ հանդիպումն ավարտվել է։
Այն տևել է շուրջ 2 ժամ 45 րոպե։
Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը, երեկ երեկոյան տեղի էր ունեցել Միշել-Ալիև հանդիպումը: