Մարտակերտցի քույր ու եղբոր հիշատակին մոմավառություն է կազմակերպվել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ։
Ակցիայի մասնակիցները տեղադրել են 3 և 6 տարեկան փոքրիկների լուսանկարները, ծաղիկներ խոնարհել ու մոմեր վառել։
Եթե Արցախը շրջափակված չլիներ, փոքրիկների մայրը նրանց մենակ չէր թողնի, որպեսզի սնունդ հայթայթելու համար ոտքով շրջկենտրոն գնար։
Հիշեցնենք, որ երեխաները, տանը մենակ մնալով, դուրս են եկել ու անորոշ ուղղությամբ քայլել, հետո ավտոմեքենա են տեսել, դուռը բացել, մտել մեջն ու քնել։ Շոգի ու անօդ տարածության պատճառով երեխաները մահացել են։
Ակցիայի մասնակիցները դիմում են ՄԱԿ-ի գրասենյակին՝ անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերության, աչք փակելու պատճառով է, որ Արցախը պատանդ է, իսկ արցախցիները մատված են բախտի քմահաճույքին. փաստացի ցեղասպանվում են։