Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պահանջներ են ներկայացվել ռուս խաղաղապահներին ու Կարմիր խաչին

Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ անհապաղ աշխատանք ունեն անելու   իրավիճակը կարգավորելու և  հումանիտար ճգնաժամը վերացնելու  ուղղությամբ. Ստեփանակարետում կազմակերպված համաժողովրդական ցույցի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

 Նա հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ և ներկայացրել, թե ինչ պայմանավորվածություն  են եկել։

Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։

Պահանջ է ներկայացվել նաև Կարմիր խաչին, որպեսզի Արցախում տիրող իրավիճակը, ամբողջ ճշմարտությունը մանրամասնորեն ներկայացվի միջազգային կառույցներին։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 20-ից ավելի վրան է տեղադրվել, որտեղ գիշերու են համաժողովրդական անժամկետ հավաքի մասնակիցները։