Հուլիսի 10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկանում մահացել է գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը, հայտնում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)։ (ՌԱՀՀԿ-ն 1994 թվականին հիմնադրել է Ռիչարդ Հովհաննիսյանի որդին՝ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը):
Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը։
Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է։