Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մահացել է Ռիչարդ Հովհաննիսյանը

Հուլիսի 10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկանում  մահացել է գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը, հայտնում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)։ (ՌԱՀՀԿ-ն 1994 թվականին հիմնադրել է Ռիչարդ Հովհաննիսյանի որդին՝ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը):

Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը։

Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է։