Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ՇԻՐԱԿԸ» ԽԶԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Ինչպես տեղեկացանք «Շիրակի» մամուլի քարտուղարությունից, ակումբի ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երիտասարդ 2 կիսապաշտպաններիՙ Կարեն Հակոբյանի եւ Քյարամ Սեւոյանի հետ:

2 ֆուտբոլիստներն էլ թիմում ընդգրկվել էին այս մրցաշրջանում: Մինչեւ «Շիրակում» հանդես գալը, Կարեն Հակոբյանը համարվում էր Մոսկվայի «Դինամոյի» խաղացող, իսկ Քյարամ Սեւոյանը Հայաստան էր ժամանել Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմից: