Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑ ՆԱՄԱԿ

05/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼՄՓՎ նախկին աշխատակցուհի, Վանաձորի բնակչուհի Ալիսա Խաչիկյանից

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին,

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին,

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարությանը

Մոտենում է դեկտեմբերի 7-ը… Անցել է շուրջ 25 տարի այն սեւ օրից…

25 երկարուձիգ տարիներ, որոնք ինձ համար եղել են սոսկ համակերպման տարիներ… Իմ յուրաքանչյուր օրն սկսվել է ու ավարտվել դառը հիշողություններով…

…Շատ երիտասարդ էի, երբ վրա հասավ արհավիրքը… Ես, ամուսինս ու երեք երեխաներս մնացինք փլատակների տակ… Բժիշկներին մի կերպ հաջողվեց փրկել միայն իմ կյանքը: Ամիսներ շարունակ կյանքի ու մահվան միջեւ կռիվ տալուց հետո, վերջապես ոտքի կանգնեցի` խաթարված ճակատագրով ու առողջությամբ, ընտանիքիս կորստի անբուժելի ցավը սրտիս մեջ: Սա դեռ քիչ էր, շատ շուտ կորցրեցի նաեւ հորս: Այժմ ապրում եմ մորս հետ, որը ծանր վիրահատությունից հետո դարձել է հաշմանդամ: Մեր ապրուստի միակ միջոցը մորս կենսաթոշակն է, որը չի բավականացնում նույնիսկ դեղորայքին: Միակ բանը, որն ապրեցնում էր ինձ, օգնում էր մի քանի ժամով կտրվել իրականությունից, աշխատանքս էր: 2003թ.-ից աշխատել եմ Լոռու մարզային փրկարարական վարչությունում, սակայն 2012թ.-ի օգոստոսի 15-ի թիվ 829 Ա հրամանով դարձա հաստիքների կրճատման զոհ:

Աշխատանքն ինձ համար ոչ միայն ապրուստի միջոց էր, այլ նաեւ տալիս էր ինձ ուժ, կյանքիս` իմաստ ու հետաքրքրություն: Բայց չէ, երեւի սա էլ պետք է ինձնից խլեին…

Եվ դա կատարվեց արդեն ոչ բնության ուժերով, այլ մարդու: Ավելի ճիշտ` «չինովնիկի», որովհետեւ ՄԱՐԴԸ դա չէր անի, որովհետեւ ՄԱՐԴԸ, մինչեւ «հաստիքների կրճատում» գերանդին ձեռքը կվերցներ ու հունձ կաներ, կնայեր, կուսումնասիրեր այն մարդկանց կենսագրությունը, ում պատրաստվում է ազատել աշխատանքից… Մանավանդ որ սա տեղի է ունենում այն կառույցում, որը կոչվում է «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ»: Այս կառույցի բարձր ամբիոններից հաճախ են լսվում ամպագոռգոռ խոսքեր իրենց մարդասիրական ծրագրերի վերաբերյալ, հեռուստաալիքները ողողված են այս ու այն երկրներում աղետյալներին իրենց կողմից ցուցաբերվող օգնության մասին ռեպորտաժներով… Իսկ ԻՐԵՆՑԸ չեն ուզում տեսնել, թե իրենց քթի տակ ինչ է կատարվում, ինչ վիճակում են հայտնվել իրենց աղետյալները, չեն էլ ուզում նկատել… Մենքՙ հայերս, սիրում ենք ցույց տալ աշխարհին, որ մենք լավն եք, բարի ենք, հարեհաս, օգնության ձեռք ենք մեկնում նույնիսկ օտարերկրացիներին, աշխատանքով ապահովում անգամ հաշմանդամներին, բայց անտեսում ու անուշադրության ենք մատնում մեր մեջ գտնվողին, որը միգուցե ավելի, քան որեւէ մեկը, ունի օգնության կարիք: Ես աշխատել եմ մի համակարգում, որի առաքելությունն է փրկել աղետից տուժածներին, իսկ հիմա անօգնական վիճակում եմ: Այսօր ոչ միայն չեն օգնում ինձ, այլեւ բառիս բուն իմաստով սովի ու հուսահատության գիրկն են գցում իրենց աշխատողին…

«Հարգելի» պարոնայք ղեկավարներ, բազմիցս բանավոր եւ գրավոր խնդրանքով դիմել եմ ձեզ, ստացել եմ անհեթեթ պատճառաբանություններով մերժում. «Հաստիք չկա»: Կարծես հաստիք լինելու-չլինելու հարցը ձեր իրավասության սահմաններում չի լուծվում: Կարո՞ղ եք ինձ ասել, իմ ճակատագրով ու կենսագրությամբ քանի՞ մարդ կա Հայաստանում, եւ եթե կան, նրանցից քանի՞սն են աշխատել ձեր համակարգում: Ասացեք, է՞լ ինչ պիտի անեմ, որ արժանանամ ձեր ուշադրությանն ու գթասրտությանը: Ես էլ գնա՞մ Կիեւյան կամրջի վրա շոու սարքեմ, որ մեր «փրկարար-նախարարը» ինձ օգնության ձեռք մեկնի:

Այժմ դիմում եմ ձեզ բաց տեքստով, պարոնայք չինովնիկներՙ դուք ԽԻՂՃ չունե՞ք, դուք ՀՈԳԻ չունե՞ք, դուք ԱՍՏՎԱԾ չունե՞ք: Թե՞ ձեզ թվում է, թե պաշտոնը տրված է միայն «փիար» ստեղծելու եւ հարստանալու համար… Հիշեք` ոչինչ հավերժ չէ, ձեր դարն էլ է վերջանալու: Եվ կմնաք մի օր ձեր խղճի հետ մեն-մենակ…

Մոտենում է դեկտեմբերի 7-ը… Այդ օրը կառավարության մի շարք անդամների հետ դուք եւս, ձեր «տխուր դեմք» դիմակները հագած, ծաղկեպսակներ կդնեք աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցրած գեղեցիկ խաչքարերի մոտ, դուդուկի տխուր մեղեդու ներքո կարտասանեք սրտաճմլիկ ճառեր եւ ցույց կտաք աշխարհին, թե ինչքան շատ եք ցավում անմեղ զոհերի ու նրանց ողջ մնացած հարազատների համար: Իրականում դուք չգիտեքՙ ինչ բան է ՑԱՎԸ:

Եթե իմ այս խոսքերը, իմ այս հոգու ճիչը հասան ձեր ականջներին, ու դուք մի քիչ անհարմար զգացիք, ուրեմն դեռ մի քիչ ՄԱՐԴ եք…

…Ուրեմն` ես դեռ կարող եմ մի քիչ ՀՈւՅՍ ունենալ…

ԱԼԻՍԱ ԽԱՉԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԴՈՒԱՐԴՈ ՏՈԲՈ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱՔՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐ Է»

Հաջորդ գրառումը

ԱՍՔ ՀՈԳԵՆՅՈՒԹԻ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԳԻՄԱԶԻԱԴԱ-2013»-ՈՒՄ ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 4 ՄԵԴԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական