Երեւանում դեկտեմբերի 13-ին եւ 14-ին կկայանա Արգենտինական կինոյի փառատոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից, փառատոնի շրջանակներում իսպաներեն լեզվով, անգլերեն ենթագրերով կցուցադրվեն Գաբրիել Նեսսիի «Վինիլային Օրեր» (2012), Դանիել Բուրմանի «Քույր եւ եղբայր» (2010) եւ Արմանդո Բոի «Վերջին Էլվիսը» (2012) ֆիլմերը: Միջոցառումը կկայանա «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: Մուտքն ազատ է: