Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
?????????????????????????????????????????????????????????

?????????????????????????????????????????????????????????

Օտարերկրացի աշխատանքային միգրանտները պետք է պարտադիր տիրապետեն հայոց լեզվին. պետությունը պետք է անվճար դասընթացներ կազմակերպի. լեզվաբան

01/07/2023
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը գտնում է, որ օտարերկրացի աշխատանքային միգրանտները, Հայաստանում հաստատվելուց առաջ, պարտադիր պետք է տիրապետեն հայոց լեզվին, ընդ որում՝ ոչ թե զուտ շփումների ժամանակ կիրառելու, այլ առավել խոր կերպով՝ ազատորեն հաղորդակցվելու տարբեր ոլորտների մասնագետների հետ։

«Աշխարհի շատ երկրներում կա իրենց բարձրագույն մարմինների կողմից հաստատված օրինակարգ, որ երբ օտարերկրյա քաղաքացին գնում է տվյալ երկիր, պարտադիր պետք է տիրապետի այդ երկրի պետական լեզվին և համապատասխան քննություն հանձնի։

Ես կարող եմ բերել անձամբ իմ աղջկա օրինակը։ Նա մեկ տարի ապրել և սովորել է Բարսելոնում՝ զուգահեռ հաճախելով պետության կողմից անվճար հիմունքներով կազմակերպված կատալոներենի դասընթացների։ Իմ աղջիկը քննություն է հանձնել և այժմ կատալոներենին տիրապետում է ոչ թե ընդամենը շփման մակարդակով, այլ բավական խորությամբ. այժմ նա թարգմանություններ է կատարում»,- ասաց լեզվաբանը։

Փառանձեմ Մեյթիխանյանն ընդգծեց՝ վերջին շրջանում, երբ Հայաստան բավական մեծ թվով աշխատանքային միգրանտներ են գալիս, նրանց՝ հայերենին տիրապետելու հարցն, առավել քան երբևէ, արդիական է դարձել։

«Հայաստանում բնակություն հաստատած և աշխատող օտարերկրացիները պարտավոր են տիրապետել մեր մայրենի լեզվին, բայց դրան պետք է նպաստի նաև մեր պետությունը՝ համապատասխան օրինական դաշտ ստեղծելով, հարցն ԱԺ օրակարգ մտցնելով։

Նախևառաջ՝ այդ մարդկանց ուսուցումը պետք է կազմակերպվի բացառապես անվճար հիմունքներով։ Բացի այդ՝ պետք է մասնագետներ ներգրավվեն՝ աշխատանքային միգրանտներին հայերեն սովորեցնելու՝ ոչ միայն ժամանցային վայրերում հաղորդակցվելու, այլև բանկերում, հասարակական տրանսպորտում և այլ վայրերում ազատորեն հայերենով խոսելու մակարդակով։ Այլ խոսքով՝ պետությունը պետք է անհրաժեշտ մեխանիզմներ մշակի՝ կարգավորելու այս հարցը»,- ասաց լեզվաբանը։

Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ ունի բժիշկ մի քանի ընկերներ, որոնք աշխատելու համար պետք է մեկնեն Ֆրանսիա և Գերմանիա։ Վերջիններս այդ նպատակով Հայաստանում ֆրանսերենի և գերմաներենի կուրսերի են հաճախել, քննություն հանձնել, որովհետև նրանց աշխատանքային պայմանագրի կետերից մեկն էլ վերաբերում է այդ լեզուներին պարտադիր տիրապետելուն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք մեր երկրի ոչ ամբողջ ներուժն ենք օգտագործում պետության զարգացման համար, ինչն ուղղակի անտրամաբանական է և ոչ արդյունավետ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Ավինյանը լուծարեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025
Միջազգային

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
Հաջորդ գրառումը

Ավինյանը լուծարեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

Բելուջների առաջնորդները Հնդկաստանի կառավարությանը կոչ են արել բացել Բելուջիստանի դեսպանատուն Նյու Դելիում: Սա բավականին հետաքրքիր իրավիճակ է այն իմաստով, որ...

ԿարդալDetails

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական