Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիրակնօրյա մտորումներ

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Երկու օր հետո օրը կսկսվի հերթական շաբաթը: Թե ինչ կբերի այն առաջնահերթը հայաստանաբնակներիս, կարծես մասամբ թե՛ հայտնի է, թե՛ անհայտ: Այս մասին եմ փորձում մտորել մայրաքաղաքիս Պարույր Սեւակ-Դրո փողոցների խաչմերուկում շաբաթներ առաջ բացված նորակառույց պուրակում կիրակնօրյա հանգիստս անցկացնելու ընթացքում: Աշխարհի մի քանի երկրներում եղած ՀՀ քաղաքացիս փաստում եմ, որ պուրակը ճաշակով է ձեւավորվել, ծաղիկները, թփերը, ծառերն ու նստարանները աչք են շոյում, նույնը` մարզվողների համար տեղադրված հարմարանքները: Տարածքը գրեթե մաքրամաքուր է, թեեւ համապատասխան աշխատողներ չեն երեւում: Մի խոսքով` տրամադրություն ստեղծող ու բարձրացնող վայր:

Հենց այդ պահին դիմացի մայթով անցնող միջին տարիքի տղամարդը վառվող գլանակը նետում է դեպի փողոցի հատվածում տեղադրված պլաստիկե աղբարկղը, ընդհատելով մտորումներս ու ստիպելով իրականություն վերադառնալ: Վստահ եմ, մոտ հիսունամյա տղամարդը գիտի, որ այրվող գլանակը հայտնվելով աղբամանում կարող է ծխալ ու կրակի պատճառ դառնալ: Այն կարող է նաեւ գույքի կորստի հանգեցնել, որպիսիք հաճախ են արձանագրվում, հարցեր առաջացնում, խնդիրների պատճառ հանդիսանում: Նման դեպքում ի՞նչ անի բարեխիղճ, նաեւ հանգստի տրամադրված քաղաքացին. գնա ծխախոտը գցողի հետեւի՞ց, որն արդեն բավական հեռացել է, թե՞ փորձի սեփական ջանքերով կանխել հնարավոր այրումը, որը նույնպես դժվար լուծելի է: Տարբերակ է համարվում եւ ընդունվում այն հույսը, որ այրում չի կայանա, մտահոգությունը կփարատվի:

Ավա՜ղ, դիտարկելով մեր միջավայրը, գնահատելով առանձին դրսեւորումները, ուրվագծվում է այն իրողությունը, որում գտնվում ենք, պարտադրված ապրում` մեզ ոչ վայել առօրյան: Այն թերեւս սկսվում է շաբաթվա օրերի վաղ առավոտից, երբ բակ իջնելու ու կանգառում հայտնվելու ընթացքում աղբի կույտերի ականատեսն ենք դառնում: Կանգառում սպասողների մեջ հայտնված մեկը ծխում է, մինչեւ պահը, երբ ժամանած տրանսպորտային միջոց կմտնի, գլանակը գետին գցելով: Ծուխը մեկ, աղտոտելը երկու, այն մաքրելը երեք, տեղափոխելը չորս, գործընթացը անհարկի թե պարտադրված համաֆինանսավորվելը հինգ. շարունակությունը ինքներդ նշեք: Հետո դժգոհություն, մեղավորների կոնկրետ թե ընդհանրական նշում, երբեմն` նաեւ կողքինի պահվածքը վերլուծելու փորձ: Եթե բան է, պատահի, ինչ-որ մեկը կանգառում ծխողին այն մեղմ խնդրանքով դադարեցնելու առաջարկ անի, պարզ չէ դրա շարունակությունը, քանզի կարող է դժգոհության արժանանալ, խոսքից գործողության անցնել, հետեւանքների սպառնալիք հնչել, անգամ դանակահարության հանգեցնել, որպիսին ունեցանք շաբաթներ առաջ: Արդյունքում ունենք այն միջավայրը, որը ձեւավորվելով նաեւ մեր կողմից, մանրուք է դիտարկվում, ոչ լրագրողական թեմա, քանզի հանրային որոշ հատված համոզված ու վստահ է, որ ձուկը գլխից է հոտում: Այս պարագայում ինչպես վարվել նույն հանրության այն այլ որոշ հատվածի հետ, որոնք գտնում են, որ սատանան մանրուքների մեջ է, որը մշտապես հիշատակվում է եւ երբեւէ չի մերժվում:

Ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մանրուք է հանրային տրանսպորտում փակցված այն հայտարարությունը, ըստ որի ուղեւորի հետ մինչեւ 7 տարեկան երեխան կարող է երթեւեկել անվճար, տարիքը հաստատող փաստաթղթի առկայության եւ առանձին նստատեղ չզբաղեցնելու դեպքում եւ երկու երեխան 1 տոմս պահանջը: 1998 թվականի փետրվարի 3-ին ընդունված «ՀՀ ուղեւորափոխադրումների մասին» եւ 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներում վերոհիշյալի վերաբերյալ սահմանումներ մասամբ կան, սակայն կյանքն ու ժամանակն իրենց լրացումներն են մտցրել: Ասենք. ի՞նչ կարգավիճակ ունի մանկասայլակով երթեւեկող ուղեւորը, քանզի տրանսպորտային շատ միջոցներ հարմարեցված են այս նպատակով: Նշեմ, որ կան ոչ քիչ երկրներ, ուր վճար չի գանձվում ոչ միայն մանկասայլակի, այլեւ ուղեկցողի համար: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում նշում են, որ մինչեւ 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթեւեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը: Պարզ չէ նստատեղ զբաղեցնելու հանգամանքը, էլեկտրատրանսպորտում 25 դրամ վճարելու հնարավորությունը: Կան նաեւ դեպքեր, երբ մինչեւ 7 տարեկան երեխաները երթեւեկում են հեծանիվներով ու անգամ մանկական էլեկտրամոբիլներով, որոնց համար հարմարեցված է հիմնականում  օպերայամերձ տարածքը: Կարելի է երկար խոսել այս թեմայով, սակայն այն թողնենք այլ առիթով:

Մտորումները մասամբ տրանսպորտային ստացվեցին, ուստի այն փորձենք շարունակել տեսադաշտով երթեւեկող տաքսիների շուրջ, քանզի իշխանությունը որոշել է այս գործունեության համար տարեկան 1 միլիոն դրամ տուրք սահմանել: Պարզ ձեռներեցների այս ջոկատը թե բանակը հայաստանաբնակ ընտանիքների անդամներ են, մեր հարազատներն ու բարեկամները, ովքեր օրվա ընթացքում 7-8 հազար դրամ վաստակելուց հետո դադարեցնում են իրենց գործունեությունը: Պարզ է, որ առաջիկա օրերը նրանց տրամադրությամբ է լցվելու, 1 մլն դրամի վճարման շուրջ դատողություններով ու փաստարկումներով, որոնք առնչվում են մեր այլ հարյուր հազարավոր քաղաքացիների հետ, հիմնականում ուղեւորավարձի փոփոխման տեսքով:

Ինչպես խուսափել առճակատում հիշեցնող այս վիճակից: Տարվա 365 օրերից 300-ում երթեւեկի մասնակցելու պարագայում տաքսի ծառայություն մատուցողի լրացուցիչ բեռը մոտ 3000 դրամ է կազմում, որի նպատակով վարորդն առնվազն 2 ժամ է ծախսում: Փոխզիջումային տարբերակ կարող է հանդիսանալ առայժմ առաջիկա տարում 1 մլն դրամի դիմաց 500 հազար դրամ տուրքի սահմանումը, որի պարագայում ծառայություն մատուցողին հարկ կլինի լրացուցիչ երթեւեկել մոտ 1-1.5 ժամ, սպասարկելով նվազագույնը թե առավելագույնը 1-2 ուղեւորի: Այլ պարագայում այսօրինակ կորուստը չի բացառվում:

Իսկ քանի որ նշեցինք տաքսիստի մերը լինելու հանգամանքը, հաստատենք, որ մերն են նաեւ այս ծառայությունից օգտվող քաղաքացիները, որոնց թվում են տաքսիստների ընտանիքների անդամները, նրանց ընդարձակ շրջապատը, նաեւ հյուր եկող զբոսաշրջիկները… Թող ներվի հիշել հարկահավաքության ու հարկատվության վերաբերյալ Աստվածաշնչյան հայտնի մոտեցումը:

Սույն մտորումներն ընդամենը ՀՀ շարքային քաղաքացու դիտարկումներ են, որոնցով ապրում են մեզանից յուրաքանչյուրը, յուրօրինակ ձեւերով առնչվելով թե՛ միմյանց, թե՛ Հայաստանի Հանրապետություն կոչվող մեր տան հետ: Դրա արդյունքում էլ կազմավորվում է հանրություն-իշխանություն հարաբերությունը, երկակիության իր շարունակվող դրսեւորումով:

Ավա՜ղ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Արցախում ներքաղաքական գզվռտոց է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախում ներքաղաքական գզվռտոց է

Լրահոս

“Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա” (ՖԱՀՖ) ՀԿ խորհրդի հայտարարությունը

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը վերադարձրել է նախաքննական մարմին

14/07/2026

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական