Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Կոլումբիայի Բոգոտա քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 10-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Անտոնիո Նեւիայից, Ալոնսո Բակալաոյից եւ Ռենիեր Գոնսալեսից:

Հայ շախմատիստը մրցաշարում միայն մեկ պարտություն կրեցՙ մեկնարկում զիջելով պերուացի Ֆեռնանդո Ֆեռնանդեսին: Հենց այդ պարտությունն էլ Մխիթարյանին զրկեց գլխավոր մրցանակը շահելու հնարավորությունից: