Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԾՏՀ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԱՅՑԻ ԴԵՄ

13/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

Մ. Խ.

Տարբեր շրջանակների փորձագետները հեռուն գնացող եզրակացություններ են անում` նկատի ունենալով վերջին շրջանի մի շարք հայտարարություններ եւ հանդիպումներ, թե հայ-թուրքական միջնորդավորված հարաբերություններ կան, ու վախեր են հայտնվում Արցախի անվտանգության գոտին ապահովող երկու շրջանի վերադարձման եւ դրանով պայմանավորված ինչ-ինչ խնդիրների կարգավորման վերաբերյալ: Անգամ խոսվում է ինչ-որ նոր ճանապարհային քարտեզի առկայության մասին, որով Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում բացվում է հայ-թուրքական սահմանը, իսկ Արցախի հարցում եւս ինչ-ինչ խաղաղարար դերակատարում է վերապահվում այլոց հետ նաեւ Թուրքիային: Ու նույնիսկ այս համատեքստում է դիտվում նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մակարդակով մասնակցությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի` Երեւանում անցկացվող 29-րդ նստաշրջանին:

Այս մասին գրելու առիթներ դեռ կլինեն: Իսկ մենք մի փոքր մանրամասնենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Երեւան ժամանած Թուրքիայի արտգործնախարարի այցի եւ դրա շուրջը զարգացումների որոշ մանրամասներ: ՍԾՏՀ նիստը երեկ բացվեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:

Դեռ վաղ առավոտից այստեղ Դավութօղլուի այցին սպասում էին: Այստեղ էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության, «Հայազն» կուսակցության երիտասարդները, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, սփյուռքահայ երիտասարդներ եւ ուրիշներ:

Նրանք պահանջում էին Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը` պարբերաբար վանկարկելով «Ճանաչում», «Դատապարտում», «Հատուցում» կարգախոսները: Թուրքիայի դրոշները` վրան խաչ քաշած, նետված էին հյուրանոցի մուտքի առաջ (այս անգամ դրոշներ չայրեցին, քանի որ Դավութօղլուի այցը պետական չէր), վանկարկում էին նաեւ «Ամոթ», ապա եւ երգեր երգում: Հյուրանոցի մուտքի մոտ էին նաեւ բազմաթիվ ոստիկաններ, որոնք հետեւոմ էին բողոքի գործողությանը: Ահմեդ Դավութօղլուն հյուրանոց մուտք գործեց հետնամուտքից, սա առիթ դարձավ այն բովանդակությամբ ելույթների, թե քանի Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թուրք պաշտոնյաները պետք է հետնամուտքերով մտնեն-դուրս գան: Զ. Փոստանջյանը բարձրախոսով ասում էր, թե մենք վերադառնալու ենք մեր պապերի երկիրը, ու թե` պետք չէ հույս ունենալ Թուրքիայի քաղաքական կամքի վրա, որ նա առանց նախապայմանների կբացի հայ-թուրքական սահմանը: Ցույցի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին թուրքական պատվիրակության հետ ժամանած ստվարաթիվ թուրք լրագրողները:

Վերադառնալով Երեւանում անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին` նշենք, որ Հայաստանն այստեղ փաստորեն ամփոփում էր իր 6-ամսյա նախագահությունը` այն փոխանցելով Բուլղարիային: Նստաշրջանին մասնակցում են անդամ երկրների պատվիրակություններ, ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիտկունը: Միայն երկու անդամ երկիր` Բուլղարիան ու Թուրքիան մասնակցում էին արտգործնախարարների մակարդակով, մյուս երկրներից ներկայացել էին փոխարտգործնախարարները:

Նստաշրջանում ելույթով հանդես եկած Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Կես տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, մենք հայտարարեցինք, որ նպաստելու ենք նրա աշխատանքներինՙ ուղղված սեւծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության խթանմանը, կազմակերպության գործունեության արդյունավետության եւ միջազգային ասպարեզում նրա տեսանելիության բարձրացմանը:

Հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառումներ, առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» եւ «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը: Որպես Տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող հատուկ ուշադրություն ենք դարձրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմանը:

Այս ժամանակահատվածում ընդունվել են զբոսաշրջության եւ կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրեր, քայլեր են ձեռնարկվել աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման, միջազգային կազմակերպությունների, դիտորդների եւ ճյուղային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ քարտուղարությունում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»:

Երեկ նույն «Արմենիա-Մարիոթում» տեղի ունեցավ շուրջ մեկուկես ժամանոց հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ավարտից հետո կողմերը լրագրողների հարցերին չպատասխանեցին, խոստացվեց Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը:

Ի դեպ` երեկ արդեն թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել էր Դավութօղլուի Երեւան կատարած այցին, պատմելով երեւանյան բողոքի ցույցերի մասին, սկսած օդանավակայանից, վերջացրած «Արմենիա-Մարիոթի» հետնամուտքով մտնելը, եւ նշել են, որ հայերը պահանջում են ճանաչել 1915 -ի Հայոց ցեղասպանությունը: «Հյուրիեթը» չի մոռացել նշել, որ Դավութօղլուի պատվիրակության կազմում էին «Ակօսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոպթաշը, «Ենի Շարաֆի» սյունակագիր Մարգար Եսայանը, Ֆրանսիայի քաղաքացի Սամսոն Օզարարատը: Ըստ «Արմենպրեսի»` Ահմեդ Դավութօղլուն Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպումից հետո հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին միայն, իսկ թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը ուղիղ հեռարձակել է այդ մամլո ասուլիսը: Դավութօղլուն պատմել է, թե Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել են հայ եւ թուրք ժողովուրդների պատմական անցյալը բաց եւ ամկեղծ քննարկելու, տարածաշրջանում առկա խնդիրներին մնայուն լուծում տալու, տարածաշրջանը տնտեսապես զարգացնելու, տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ հարցերը: Դավութօղլուն հանդիպումն անկեղծ է գնահատել, եւ նշել է, որ որ առանց հանդիպելու եւ եղած խնդիրները քննարկելու հնարավոր չէ առաջ շարժվել: Ըստ Դավութօղլուի` հանդիպման ընթացքում խոսք է գնացել երկու երկրների միջեւ երկխոսությունը զարգացնելու մասին:

Նախորդ գրառումը

2014-Ի ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ` ԿՈՒՏԱԿԱՅԻՆՈՎ ՀԱՆԴԵՐՁ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական