Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՐՈՖ. ՀԱՅՐ ՊՈՂՈՍ ԼԵՒՈՆ ԶԵՔԻՅԱՆ

14/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Միրանո-Վենետիկ

Այս տարվա դեկտեմբերի 11-ին Վենետիկի Քա Ֆոսքարի պետական համալսարանի Քա Կապելլո բաժանմունքի Աուլա Բարատտոյի անվան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ականավոր հայագետ, լեզվաբան, աստվածաբան, գրականագետ, հայոց լեզվի ու գրականության ամբիոնի երկարակյաց վարիչ` պրոֆ. Պողոս Լեւոն Զեքիյանին նվիրված հուշ-երեկո: Առիթը` հայագետի ծննդյան 70-ամյակն էր ու երկարատեւ ու բեղմնավոր աշխատանքային գործունեության պաշտոնական ավարտը համալսարանական ատյանում: Բազմազան են պրոֆ. Զեքիյանի տիտղոսները. Վենետիկի Վենեթոյի ակադեմիայի անդամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանեան անդամ, Վենետիկի Պո-Արաքս մշակութային ընկերության հիմնադիր անդամ, Վենետիկի պետական համալսարանի հայ լեզվի ու մշակույթի ամառնային խտացյալ դասընթացի հիմնադիր տնօրեն, Պադովայի Իտալիարմենիա ընկերակցության հիմնադիր անդամ եւ փոխտնօրեն, ՀՀ «Հրաչյա Աճառյան» ազատ համալսարանի պատվավոր անդամ, Վենեթոյի Գիտության, գրականության ու արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, Ժնեւի Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ: Ազատ տիրապետում է հայերեն (նաեւ գրաբար), թուրքերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: Հեղինակ է հարյուրի հասնող գիտական ուսումնասիրությունների, հոդվածների ու տասնյակ թեմատիկ գրքերի:

Վենետիկի Քանալե գրանդե գլխավոր ջրանցքի եզրին ու Ադրիատիկի ծովախորշի ջրերով ողողված հիասքանչ Քա Կապպելլո պատմական շենքի նիստերի դահլիճում հավաքվել էին Հայր Լեւոնի բարեկամ պրոֆեսորները, ուսանողները, աշխատանքային ընկերները, տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչները: Հուշ-երեկոն մտահաղացել ու կազմակերպել էր Քա Ֆոսկարի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ, պրոֆ. Ալդո Ֆեռարին , որը ողջույնի խոսքից հետո համառոտ ներկայացրեց հոբելյարի հայագիտական հետազոտական, ուսումնասիրական բեղուն գործունեությունը: Հնարավորություն չունենալով Վենետիկ ժամանել, ընթերցվեցին Ժնեւի համալսարանի հայ լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս եւ Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ` Վալենտինա Քալցոլարիի ու ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայագիտության եւ հումանիտար բաժնի տնօրեն դոկտ. պրոֆ. Վլադիմիր Բարխուդարյանի գնահատանքի նամակները: Վենետիկյան համլսարանի Քա Քապելլո բաժանմունքի պրոֆ. Դանիելա Մենեգինին հրապարակեց Քա Ֆոսկարի պետական համալսարանի դեկան, իրանագիտության պրոֆ. Ռիկկարդո Ձիպոլիի հոբելյարին ուղղված ողջույնի ուղերձը: Ելույթներով հանդես եկան Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան մայրավանքի աբբահայր` Հայր Եղիա Քիլաղբյանը , Բելառուսիայում Վատիկանի դեսպան, Հռոմի պապի առաքելական նվիրակ, Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտին , Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր տնօրեն, պրոֆ. Գաբրիէլլա Ուլուհոջյանը , Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյան հայագիտության ամբիոնի պրոֆ. Թեո Մ. Վան Լինթը , Բոլոնիայի համալսարանի հայագիտության, կովկասագիտության, մոնղոլագիտության ու թրքագիտության ամբիոնի գիտաշխատող` Աննա Շիրինյանը , Քա Ֆոսքարի համալսարանի Ասիայի եւ Միջերկրական Աֆրիկայի բաժանմունքի ռուսերեն, վրացերեն լեզվի դասախոս պրոֆ. Լուիջի Մագարոտտոն , նույն բաժանմունքի թուրքերեն լեզվի դասախոս, պրոֆ. Ջիամպիերո Բելլինգերին : Ելույթ ունեցողները անդրադարձան պրոֆ. Պողոս Լեւոն Զեքիյանի անգնահատելի ներդրմանը մասնավորապես հայագիտության, կովկասագիտության, գրականության, լեզվաբանության բնագավառում, նշելով նրա մեծ վաստակը դասախոսական, ցուցահանդեսների եւ գիտաժողովների կազմակերպման ու կրոնական բնագավառում կատարած հետազոտությունների բնագավառում: Հուշ-երեկոյի վերջում հանդես եկավ Իտալիայի հայոց միության նախագահ, Միլանի համալսարանի հայագիտության բաժանմունքի դասախոս, պրոֆ. Պայքար Սվազլյանը նշելով, որ հպարտ է, քանզի Մոնսինյոր Գուջերոտտիի հետ միասին Հայր Լեւոնի առաջին սաներից է եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԵԼԹԵԿՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԼՈՆԴՈՆԻ «ՀԱՅ ՏԱՆԸ»

Հաջորդ գրառումը

ՄԱՅԱ ՀՐԱՆՏԻ ԻՆՃԻԿՅԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՅԱ ՀՐԱՆՏԻ ԻՆՃԻԿՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական