Մեծ Բրիտանիայում պահանջել են վերանայել երկրի հակառուսական դիրքորոշումը։
Համապատասխան միջնորդությունն այսօր հավաքել է ավելի քան 10000 ստորագրություն։
Այժմ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է արձագանքի խնդրագրին, որը հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի նկատմամբ Լոնդոնի քաղաքականությունը տնտեսական վնաս է հասցնում Մեծ Բրիտանիայի բնակչությանը։