Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մեծ Բրիտանիայում արդեն վերապահումով են մոտենում ռուս-ուկրաինական պատերազմին

Մեծ Բրիտանիայում պահանջել են վերանայել  երկրի հակառուսական դիրքորոշումը։

Համապատասխան միջնորդությունն այսօր հավաքել է ավելի քան 10000 ստորագրություն։

Այժմ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է արձագանքի խնդրագրին, որը հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի նկատմամբ Լոնդոնի քաղաքականությունը տնտեսական վնաս է հասցնում Մեծ Բրիտանիայի բնակչությանը։