«Վագներ» ստորաբաժանումները հանգիստ կերպով լքում են Վորոնեժի տարածքը․ հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը. գրում է «Ռիա նովոստին»։
«Վորոնեժի շրջանի տարածքով «Վագների» ստորաբաժանումներն անցնում են կանոնավոր և առանց ավելորդությունների»,- գրել է նա։
Նահանգապետը հավելել է, որ իրավիճակի վերջնական լուծումից հետո բոլոր սահմանափակումները կհանվեն։ Այս, ինչպես նաև վնասի վերացման և փոխհատուցման միջոցառումների վերաբերյալ նա խոստացել է լրացուցիչ զեկուցել։
Տարածաշրջանի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել վորոնեժցիներին «զսպվածության, հաստատակամության և ողջամտության համար», իսկ իրավապահ մարմիններին և ներգրավված գերատեսչություններին՝ համակարգված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։
Հունիսի 24-ի գիշերը «Վագները» գրավել էր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին զինված ուժերի կողմից PMC ճամբարներներն իբր հրթիռակոծելու մասին, դա հերքել է Պաշտպանության նախարարությունը, այնպես էլ ԱԴԾ-ն։
Նախագահ Վլադիմիր Պուտինը վագներականների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, իսկ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, և նա ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։
Երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՊՄԿ ղեկավարը «կգնա Բելառուս», և քրեական գործը կկարճվի։