Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Վագները» խաղաղ լքում է Վորոնեժը

 «Վագներ» ստորաբաժանումները  հանգիստ կերպով լքում են Վորոնեժի  տարածքը․ հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը. գրում է «Ռիա նովոստին»։

«Վորոնեժի շրջանի տարածքով «Վագների» ստորաբաժանումներն անցնում են կանոնավոր և առանց ավելորդությունների»,- գրել է նա։

Նահանգապետը հավելել է, որ իրավիճակի վերջնական լուծումից հետո բոլոր սահմանափակումները կհանվեն։ Այս, ինչպես նաև վնասի վերացման և փոխհատուցման միջոցառումների վերաբերյալ նա խոստացել է  լրացուցիչ զեկուցել։

Տարածաշրջանի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել վորոնեժցիներին «զսպվածության, հաստատակամության և ողջամտության համար», իսկ իրավապահ մարմիններին և ներգրավված գերատեսչություններին՝ համակարգված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։

Հունիսի 24-ի գիշերը «Վագները» գրավել էր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին զինված ուժերի կողմից PMC ճամբարներներն իբր  հրթիռակոծելու մասին, դա հերքել է Պաշտպանության նախարարությունը, այնպես էլ ԱԴԾ-ն։

Նախագահ Վլադիմիր Պուտինը վագներականների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, իսկ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։

Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, և նա ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։

Երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՊՄԿ ղեկավարը «կգնա Բելառուս», և քրեական գործը կկարճվի։