Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Նիկոլի կառավարությունը չունի փողի խնդիր, և իր ասելով, իբրև թե ոչինչ չի խնայել Բանակի համար, ապա ինչու՞ է անցել ՊՆ գույքը վաճառելուն` հիմնավորելով Բանակի կարիքները. Արտակ Զաքարյան

24/06/2023
- Հրապարակախոսություն

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գործող իշխանությունները, ովքեր բոլոր ամբիոններից գոչում են Բանակի հանդեպ իրենց «սրտացավ» վերաբերմունքի, Բանակն իբրև թե «արդիականանցնելու ու վերազինելու» իրենց «ծրագրերի» մասին՝ նախաձեռնել են ՀՀ ՊՆ պատկանող թվով 71 անուն գույքի՝ վաճառքի հանելու գործընթացը: Դրանց թվում են զորամասերի շենքեր և տարածքներ, բուժվարչության շենք-շինություններ, մայրաքաղաքում և այլ վայրերում գտնվող զորանոցային և այլ հողատարածքներ, շինություններ և այլն։

Որպես հիմնավորում նշվել է նաև, որ հաշվի առնելով պատերազմի արդյունքներով նյութատեխնիկական մեծ կորուստները, և դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը, ՊՆ նպատակահարմար է գտել նշված 71 անվանում գույքը շուկայական արժեքներով օտարելու և այդ միջոցներն ուղղելու ռազմական կարիքներին։

Ս.թ. հունիսի 22-ին կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերով, ՊՆ-ին պատկանող ևս 6 անուն գույք հանվել է վաճառքի` կադաստրային արժեքի նվազագույն գներով, որն ինչպես հայտնի է շուկայական գներից ցածր են: Ընդ որում, նշված անշարժ գույքերը գտնվում են Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում: Նիկոլի տխրահռչակ կառավարությունն անում է մի բան, որի համար արդեն կան իր կողմից հարուցված քրեական գործել և ձերբակալված պաշտոնաթող զինվորականներ:

Նախ եթե Նիկոլի կառավարությունը չունի փողի խնդիր, և իր ասելով, իբրև թե ոչինչ չի խնայել Բանակի համար, ապա ինչու՞ է անցել ՊՆ գույքը վաճառելուն` հիմնավորելով Բանակի կարիքները:

Երկրորդ` ապագա կառավարությունն իրավունք ունի՞ քրեական գործեր հարուցելու այն անձանց և սուբյեկտների նկատմամբ, ովքեր այսօր ձեռք կբերեն շուկայականից ցածր գնով վաճառքի հանված Բանակի անշարժ գույքը:

Երրորդ` ինչո՞ւ է ընտրվել գույքերն օտարելու համար կադաստրային նվազագույն արժեքը, ի՞նչ մեխանիզմով է կայանալու վաճառքը, և ինչպե՞ս է հանրությունը տեղեկանալու, թե ովքեր են տվյալ գույքերը ձեռքբերողները: Հատկապես, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՔՊ-ական վերնախավն ակտիվորեն տեղավորվում է բիզնես դաշտում` բնականաբար օգտվելով (չարաշահելով) պաշտոնեական իրենց դիրքերից և ազդեցության լծակներից»։

Նախորդ գրառումը

Բայդենը Մակրոնի, Սունակի և Շոլցի հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը

Հաջորդ գրառումը

ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական