Նելսոն Մանդելայիՙ աշխարհում ամենախոշոր արձանի բացումը կայացավ դեկտեմբերի 16-ին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հռչակված է որպես Հաշտության օր: Արձանը տեղադրված է նախագահական պալատիՙ «Յունիոն բիլդինգ»-ի դիմաց, որտեղ 1994 թ. տեղի էր ունեցել ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահիՙ Մանդելայի պաշտոնամուտը:
9-մետրանոց արձանը առանձնանում է մինչ այդ եղածներից ոչ միայն ծավալներով, այլեւ նրա կերպարի նոր մեկնաբանությամբ: Ընդդեմ բռնապետության հետ տարած եւ սեղմված բռունցքով մարտիկի ընդունված նկարագիրն այստեղ «փոխարինում» է ժպտացող, տարածված ձեռքերով առաջնորդի կերպարը, ինչը երկրի ներկայիս նախագահ Ջեյկոբ Զումային առիթ տվեց հայտարարելու, որ Մանդելան այսկերպ ողջագուրվում-գրկում է ողջ ժողովրդին, նրան միավորվելու կոչում:
Արձանի տեղադրման օրվաՙ դեկտեմբերի 16-ի որոշումը ընդունվել էր վաղուց, բացումը կայացավ Մանդելայի թաղման հաջորդ օրըՙ դառնալով նրա մահվան կապակցությամբ երկրում հայտարարված տասնօրյա սգի վերջին ակորդը: