Այսօր հոլանդական Գրոնինգեն քաղաքում մեկնարկում է արդեն ավանդական դարձած շախմատի 51-րդ փառատոնը: A կարգի մրցաշարի 104 մասնակիցների թվում են հայաստանցի 3 շախմատիստներՙ Զավեն Անդրեասյանը, Էլինա Դանիելյանը եւ Տիգրան Սիմոնյանը: Անդրեասյանը իր վարկանիշով (2610) մասնակիցների մեջ զիջում է միայն Մաքսիմ Ռոդշտայնին (2683), Եվգենի Ռոմանովին (2654) եւ Էրվին Լ՛Ամիին (2645):