Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ՍՊԱՐՏԱԿԸ» ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակը» նախատեսում է մարտին ուսումնամարզական հավաք անցկացնել Ավանի ակադեմիայում: Այս փաստը հաստատել է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հենց Երեւանից էլ «Սպարտակը» կուղեւորվի Գրոզնի, որտեղ կանցկացնի ՌԴ առաջնության 20-րդ տուրի հանդիպումը:

Ամռանը «Սպարտակը» կրկին կհանգրվանի ֆուտբոլի ակադեմիայում: Այդ ժամանակ կկազմակերպվի ֆուտբոլային մրցաշար: Առայժմ հայտնի են այդ մրցաշարի միայն երկու մասնակիցներՙ «Սպարտակն» ու «Արարատը»: