Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԿԵԼ ԽՈՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

21/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

«Ով չարը չի պատժում, նա նպաստում է չարի իրագործմանը»

Լեոնարդո դա Վինչի

Յուրաքանչյուր ժողովուրդ աշխարհին հայտնի է դառնում ոչ այնքան իր պատմական ճակատագրով ու դրա հետ կապված մեծ ու փոքր իրադարձություններով, որքան այդ ժողովրդի կողմից համաշխարհային քաղաքակրթության գանձարան ներմուծած գիտության եւ մշակութային արժեքներով: Համոզված եմ, եթե աշխարհի որեւէ ծայրում հոլովվում են հայ կամ Հայաստան բառերը, մարդիկ առաջին հերթին մտաբերում են մեր հին ու նոր մշակույթը, գիտության մեր ձեռքբերումները: Ահա թե ինչու մտահոգ եմ այսօրվա մեր երիտասարդ սերնդի ընդհանուր զարգացման պրոբլեմներով` որքանո՞վ է նա պատրաստ շարունակելու մեր ազգային լավագույն ավանդույթները: Այդ կապակցությամբ ցանկանում եմ իմ մտորումները հայտնել երիտասարդ կադրերի պատրաստման հետ կապված մի քանի հարցերի շուրջ:

Հայ ժողովուրդն ունեցել է եւ ունի բացառիկ տաղանդով օժտված երիտասարդներ, որոնք իրենց գիտելիքներով, լայն էրուդիցիայով բարձր են պահել մեր հեղինակությունն ու արժանապատվությունը: Մենք հպարտանում ենք նրանցով: Սակայն վերջին տարիներին նկատելի է դառնում մռայլ մի երեւույթ, որը վտանգում է գիտական մտքի առաջընթացը մեզանում: Ինչի մասին է խոսքը:

Այս տարվա գարնանը հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կայքերում լուրեր սփռվեցին, որ Գերմանիայում պաշտոնանկ է արվել զինված ուժերի նախարարը: Նա իր ատենախոսության մեջ թույլ էր տվել գրագողություն: Նման մեկ-երկու դեպք արձանագրվել էր նաեւ եվրոպական այլ երկրներում. խստագույն պատիժը չէր ուշացել: Ռուսաստանում այդ նույն պատճառով լուծարվեցին խորհուրդներ, աշխատանքից ազատվեցին մի շարք պաշտոնյաներ: Չեղյալ համարվեց մեծ թվով (հազարից ավելի) պաշտպանված ատենախոսություններ: Թվում էր, թե նման հզոր պետությունների համար դրանք կարող են մանրուք համարվել: Բայց արի ու տես, որ այդպես չէ: Այդ երկրներում դա համարվեց խիստ դատապարտելի հանցանք:

Մեզ մոտ, դժբախտաբար, գրագողության եւ թեկնածուական միանգամայն թույլ աշխատանքներն անհանգստանալու առիթ չեն հանդիսանում: Հաշտվել ենք այդ խայտառակ փաստի հետ: Չես զարմանում, որ քեզ ծանոթ շարքային միջակությունը մի օր անսպասելիորեն կարող է ներկայանալ որպես գիտությունների թեկնածու (հետո էլ կպայքարի դոկտոր դառնալու համար, հետո աշակերտներ կունենա… (տեր աստված փրկի մեզ նման աշակերտներից):

Առիթ եմ ունեցել այդ հարցի շուրջը զրուցելու որոշ այրերի հետ. անհույս արձագանք: Մի անգամ էլ մեկը թե` դրա ժամանակը չէ, Ղարաբաղի խնդիր ունենք: Դժվարանում եմ ասել, նման մտածելակերպի տեր մարդիկ չգիտեն արդյոք, որ Ղարաբաղի, եւ ոչ միայն Ղարաբաղի, հարցի լուծումը պայմանավորված է նաեւ ազգային ինտելեկտի բարձր մակարդակով, մեծահմուտ դիվանագետներ ու համակողմանի զարգացած քաղաքացիներ ունենալով:

Ես նույնպես ստիպված հաշտվել եմ այդ վիճակի հետ ու կլռեի, եթե Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի օգոստոսյան գիտական խորհրդի նիստում, համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ամենայն լրջությամբ չանդրադառնար այդ հարցին: Ինձ ուրախացրեց, որ հանրապետության ամենախոշոր բուհերից մեկի ղեկավարը սրտացավ է գիտակրթական ոլորում տեղ գտնող արատների նկատմամբ: Ավելին. գիտեմ, որ նա հնարավորինս փորձում է վերջ դնել, կանգնեցնել թեկնածու դառնալու այս սպորտային մրցավազքը:

Իմ երկար կյանքի ընթացքում խուսափել եմ (չեմ հիշում նման որեւէ դեպք) աշխատանքային վերադասների մասին գովեստներ շռայլել, չնայած երբեմն նրանք արժանի են եղել: Մտավախություն եմ ունեցել, որ բարեկամներս ինձ ճիշտ չեն հասկանա, կմտածեն` շողոքորթում է: Այսօր զղջում եմ դրա համար: Ճիշտ է ասվում` «Ճշմարտությունը ժամանակին պետք է հնչի, նրա ուժը դրանում է. ուշացած ճշմարտությունը մխիթարանքի է նմանվում»: Ուրեմն մարդիկ թող ժամանակին լսեն իրենց բարի գործի գնահատականը: Շատ եմ ափսոսում, որ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի ռեկտորության տարիների կապակցությամբ դրվատանքի խոսք չի ասվել: Չէ որ այդ նվիրյալ գիտնականի ջանքերի շնորհիվ Մանկավարժական համալսարանը համալրվեց մի շարք անվանի գիտնականներով: Ինչպես չհիշել ակադեմիկոս Գեւորգ Բաղդասարյանին, ամենադեմոկրատ ռեկտորին, անսահման բարի հոգու տեր, անկաշառ գիտնականին:

Որպեսզի հետագայում լռելուս համար չզղջամ, ինքս ինձ չնախատեմ, կուզեի այսօր` ճիշտ եւ ճիշտ ժամանակին, մի քանի խոսք ասել մեր համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի կատարած աշխատանքների մասին:

Մեր հաստատության հետ կապ ունեցող մարդիկ կհամաձայնեն, որ վերջին երեք, երեքուկես տարիների ընթացքում այստեղ որոշակի տեղաշարժեր են կատարվել` ի նպաստ գիտաուսումնական գործընթացի որակական բարձրացման, տնտեսական բազայի ամրապնդման, համալսարանի միջազգային կապերի ընդլայնման: Ակտիվ է եղել համագործակցությունը եվրոպական լավագույն համալսարաններից մեկի` Օուլի (Ֆինլանդիա) հետ` փոխադարձ այցելություններ, փորձի փոխանակում…

Այսօր համալսարանում աննախադեպ լավ պայմաններ են ստեղծված ուսանողության եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի ուսումնա-հետազոտական աշխատանքների համար: Տարբեր մասնաշենքերում` գրադարանային նոր միավորներ ու ընթերցասրահներ, նաեւ վերջերս բացված էլեկտրոնային ընթերցասրահը: Կարելի է վստահորեն ասել, որ դրանք համազոր են եվրոպական նշանավոր համալսարաններում եղածների հետ:

Համալսարանի նորաստեղծ գեղեցիկ ու հարուստ թանգարանը, իրոք, անհրաժեշտություն էր: Նոր ընդունված պատանին պետք է քաջատեղյակ լինի իր բուհի պատմությանը, նրա անցած ուղուն. ովքեր են սովորել, ովքեր են դասավանդել, ինչ դեմքեր են եղել: Դա պարտավորեցնող գործոն է` բարոյական խթան ապագա մանկավարժի համար: Այսօր համալսարանն ունի հենակետային վարժարան, հովանավորում է հայոց մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը: Կարելի է հիշել նոր կազմակերպված ամբիոնները, նոր մասնագիտությունները, նոր կադրերը…

Դրական շատ բան է արվում նաեւ վարչատնտեսական աշխատանքների գծով. մասնաշենքերի կապիտալ վերանորոգումները, շենքերի շրջապատի բարեկարգումը, անվտանգության համակարգի ստեղծումը, աշխատավարձերի շարունակական բարձրացումը, ուսումնական վարձերի կայունությունը. ամեն մի նորույթի վրա կանգ չես առնի… Դժվար է հավատալ, որ ընդամենը 3-3,5 տարվա ընթացքում կարելի էր այդքան բան անել… Այսօր իրականություն է Մանկավարժական համալսարանի ընդհանուր վարկանիշի աննախադեպ բարձր լինելը:

Ավելին կարելի է ասել, բայց անցնենք հիմնական խնդրին` գիտական աստիճաններ ձեռք բերելու մրցավազքին: Խորհրդային շրջանում մեր փոքրիկ հանրապետությունը հայտնի էր գիտա-կրթական մեծ ներուժով: Ողջ Խորհրդային Միության մեջ առաջին շարքերում էինք գիտության եւ արվեստի նվաճումների հարթակում: 1988-ի ավերիչ երկրաշարժը, խորհրդային հզոր տերության փլուզումը, շուկայական հարաբերությունների ոչ բնականոն ձեւավորվելն ու զարգացումը (ավա՛ղ, եղած արժեքների փոշիացմամբ) ծանր հետեւանքներ ունեցան մեր հանրապետության համար: Այսօր հայ ժողովուրդը կանգնած է համաշխարհային տարբեր մարտահրավերների առջեւ: Երեւի թե ոչ մի անգամ այնքան այժմեական հնչեղություն չի ունեցել Եղիշե Չարենցի մարգարեական խոսքերը` «Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»:

Միասնության գաղափարը, սակայն միայն ձեռք ձեռքի տված կանգնելը չէ, հայրենասիրական լոզունգներ արտասանելու մեջ չէ. ժամանակները փոխվել են: Միասնությունը հաղթում է, երբ կա ազգային խորը գիտակցություն, որը ներառում է նաեւ գիտության եւ մշակույթի բոլոր բնագավառները` սկսած ասպարեզ մտնող երիտասարդ կադրերի գիտելիքներից, ամեն մի ատենախոսությունից: Վաղը այդ կադրերն են մեր ազգային կարեւոր խնդիրների լուծողները, հետեւաբար ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ հիրավի ազգանպաստ այդ գործին:

Հիմա շատ երկրներում, առաջին հերթին մեր հարեւան, ամեն ինչ` նյութական հսկայական միջոցներ ներդրվում է երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Նրանց առջեւ բացված են աշխարհի լավագույն համալսարանների ու գիտական կենտրոնների դռները: Մեր հնարավորությունները, ավաղ, համեստ են: Բոլոր դեպքերում մեր հույսը մեր տաղանդավոր երիտասարդներն են, որոնց տրվում են մեզանում եղած հնարավորությունները, լավագույններին տրվում է հնարավորություն արտասահմանի մրցունակ համալսարաններում ուսում ստանալու կամ մասնագիտանալու:

Այս պարագայում եւ պայմաններում հանցագործություն է ժամանակի եւ միջոցների կորուստը: Իսկ ինչ է կատարվում. ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, շնորհալիներն իրոք արժանավայել շարունակում են ուսումը բարձր աստիճանում` ասպիրանտուրա` մուտք գործելով գիտության գաղտնաշխարհը: Սակայն ոմանք էլ, գիտենալով իրենց նվազ կարողությունների չափը, այնուամենայնիվ, անձնական վարկանիշ ստեղծելու, երբեմն էլ տարկետումներ ստանալու, կամ զանազան ապահովագրումների համար խցկվում են ասպիրանտուրա: Նրանց հույսը «բարեգութ գիտական ղեկավարներն» են, որոնք, իհարկե, չեն ուշանում հայտնվելուց: Մնացածը, ինչպես շախմատում են ասում, տեխնիկայի գործ է…

Չարժե այլեւս մանրուքների մեջ մտնել… նաեւ բարոյահայրենասիրական քարոզներ կարդալ, կրկնել հայտնի ասույթները` «Բարեգործել` ասել է, թե փողը նպաստում է բարեկեցիկ կյանքին, բայց առողջություն ու երջանկություն չի բերում», «Հեշտությամբ եկածը հեշտությամբ էլ գնում է»: Արիստոտելի աշակերտ, աշխարհահռչակ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին կարգադրել էր «իրեն թաղել աջ եւ ձախ բաց արած ձեռքերով, որ մարդիկ տեսնեն, որ ինքն աշխարհից ոչինչ չի տանում»: Եվ այսպես կարելի է շատ օրինակներ բերել: Սակայն ներկայիս փողապաշտության ու նյութապաշտության համաճարակի պայմաններում մեր գիտական մի քանի ղեկավարների համար գլխավոր նշանաբանը շատ հնացած, բայց ուժը չկորցրած «Փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը» խոսքերն են: Նպատակին հասնելով նրանք ինքնավստահ, դիք-դիք ման են գալիս` փնտրելով նորերին: Եզրակացությունը մեկն է` չկա գործող օրենքի ուժը: Մեզ մոտ եվրոպական կամ ռուսական պատժամիջոցները չեն գործի. մարդկանց պաշտոնից հանել, զրկել ղեկավարելու իրավունքից, չեղյալ հայտարարել պաշտպանած մի շարք ատենախոսություններ, ոչ, չի ստացվի: Ներքին կապերը շատ ուժեղ են, նրանց ներկայացուցիչները նաեւ վերին ատյաններում են. ձեռքը ձեռք է լվանում… Բայց եւ այնպես, թեկուզ եւ աստիճանաբար, կարելի է վիճակը բարելավող որոշակի քայլեր կատարել:

Իմ գործընկերներից մեկը, որը վերջերս էր եղել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, պատմում է, որ այնտեղ հատկապես մրցութային ֆակուլտետներում, նույնիսկ ընդունվելուց հետո դիմորդները մի շատ հեղինակավոր հանձնաժողովի կողմից ենթարկվում են լրացուցիչ հարցաքննության: Այդ արգելքը հաղթահարելուց հետո միայն նրանց անունները գրվում է ընդունվողների ցանկում:

Մեզանում ոչ թե համալսարան ընդունվողների, այլ արդեն ատենախոսությունը պաշտպանության ներկայացնող մարդկանց համար կարելի է Լոմոնոսովի համալսարանի օրինակով նման քննություն կազմակերպել, միայն թե հանձնախումբը պետք է լինի շատ հեղինակավոր, որի խոսքն անվերապահ ուժ ունենա, լինի ճշմարիտ եւ վերջնական: Այդ հարցաքննության ընթացքում վատ չէր լինի տալ նաեւ գրավոր հանձնարարություն` ստուգելու հայցորդին, թե նա որքանով է տիրապետում գրավոր խոսքին, կարո՞ղ է մի քանի էջում իր միտքն առանց սխալների շարադրել:

Մեր առաջարկը հիմնախնդիրը կարգավորելու տարբերակներից մեկն է. կարող են ավելի նպատակահարմար առաջարկություններ լինել, միայն թե` պաշտպանության կանգնող անձնավորությունը պարտավոր է այդ վերջին դժվարին խութը հաղթահարել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԱՆՈՐՅԱ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ

Հաջորդ գրառումը

«ԱՎԱՏԱՐ» ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸՙ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԱՎԱՏԱՐ» ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸՙ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական