Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ԵՐԿԻՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է…

24/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Մոսկվան այն է, ում, ըստ «շրջանառվող լուրերի» վաճառել են Հայաստանը, ինչպես ասում են` «30 արծաթի այսօրվա կուրսով` 300 մլն դոլարով»:

Հայաստանն ուրեմն «վաճառել են», բայց եթե երկիրը վաճառված է, ապա ի՞նչ է անում ընդդիմությունը` խորհրդարանի նիստերի դահլիճից դուրս գալուց, իշխանական պատգամավորների պատգամավորական էլեկտրոնային քարտերը, եթե այլ բառ չասենք` առանց նրանց իմացության վերցնելուց, խորհրդարանի միջանցքներում ծխելուց բացի: Իհարկե, երբեմն-երբեմն իջնում են փողոց, խոսում այնտեղ հավաքված քաղաքացիների հետ, ասում նրանց, որ խորհրդարանը ապօրինաբար է գործել, որ իրենք դավաճան չեն, որ շուտով «նրանք բոլորով» քրեական պատասխանատվության են ենթարկվելու, որ Սահմանադրական դատարան են իրենք շուտով դիմելու… Հետո համատեղ` 4 խմբակցությունում հայտարարություն են տարածում, համատեղ տեքստեր են մշակում եւ այս ամենն անում են «ժողովրդի անունից»: Իշխանությունն էլ ամեն ինչ անում է «ժողովրդի անունից», ու քանի որ ժողովուրդը սա չի հասկանում, ուրեմն «թյուրիմացության» մեջ է:

Մի տեսակ շատ պարզունակ են իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ` վաճառված երկրի իշխանություն եւ ընդդիմություն լինելու համար, պարզունակ եւ հանգիստ: Վաճառված երկրում ոչ առաջինը, ոչ երկրորդն իրենց նման կերպ չեն պահում. իշխանությունը բացատրում է, ապացուցում է, ցույց է տալիս, որ ինքը ոչ մեկին երկիր, անկախություն չի վաճառել, ընդդիմությունը չի գնում տուն հրապարակից այնքան ժամանակ, մինչեւ «երկրի վաճառքի մասին փաստաթուղթը» անվավեր չի ճանաչվում: Մեր երկրում ոչ առաջինը կա, ոչ երկրորդը:

Բա ժողովո՞ւրդը: Վաճառվող երկրի քաղաքացիները մի քանի հարյուրով կամ հազարով չէ, որ հավաքվում են` բողոքելու վաճառքի փաստի դեմ: Սա, հիշեցնենք, այն ժողովուրդն է, որը հրապարակներ էր լցնում` ընտրություններում պարտված թեկնածուների, կուսակցությունների պատվին: Կասեք` բերո՞ւմ էին, է, ո՞վ է խանգարում հիմա էլ բերել մարզերից, գյուղերից հազարներին, տասնյակ հազարներին, հարյուր հազարի, բերել ու կանգնեցնել Բաղրամյանում: Նախադեպը կա, չէ՞, մարդկանց ավտոբուսներով իրենց հանրահավաքներին բերել են, չէ՞: Հիմա, երբ նույն ռեսուրսներն ունեցողները չեն բերում, ուրեմն կարելի է եւ եզրակացնել, որ կամ երկիրն ամենեւին էլ չի վաճառվել, կամ այսպես կարծողներին ձեռնտու է, որ երկրի վաճառքի փաստը մնա, որպեսզի իրենք միշտ էլ խոսելու բան ունենան:

Այնինչ եթե երկիրը վաճառվել է, ուրեմն քնել չի կարելի, կամ կարելի է, բայց միայն հրապարակներում, ոչ թե սուպերմարկետների հերթերում` ամանորյա գնումներ կատարելիս:

Լավ, իշխանությունը հանցագործություն է կատարել, վաճառել է այն, ինչը չէր կարելի վաճառել, բայց ո՞վ է կամ ո՞ւր է դրա դեմ պայքարողը, դա թույլ չտվողը: Կասեք` պարբերաբար, ամեն օր այդ մասին խոսո՞ւմ են, բայց խոսողն ուրիշ է` բնավորությամբ, գործունեության ձեւով, պայքարողն ուրիշ է:

Կողմնորոշվենք ի վերջո` հիմա վաճառվե՞լ ենք, եթե այո, ապա ինչո՞ւ ենք վերադառնում տուն ամեն երեկոյան, որտեղ տաք է, որտեղ տաք կերակուր կա եւ հարմար քնելատեղ: Եթե չենք վաճառվել, այսպես էլ ասենք` առանց այդ էլ սուտը շատ այս մեր երկրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական