Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ փորձում ես մտավոր և ռեսուրսային ցածր պոտենցիալ ունեցող իշխանական վերնախավով խաբել դրսի խաղացողներին, այս վիճակին ես արժանանում. քաղտեխնոլոգը՝ ՀՀ իշխանության մասին

16/06/2023
- Քաղաքականություն

Միանշանակ չէի ասի, որ Լաչինի միջանցքի տոտալ փակմամբ տրվել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հետհաշվարկը, բայց ակնհայտ է, որ Էրդողանի՝ Ադրբեջան այցից հետո այդ երկրի ղեկավարությունը քարտ բլանշ ստացավ։ Թուրքիայի հին-նոր իշխանությունները թարմացրեցին իրենց հարաբերությունները, Ադրբեջանի հետ որոշակիորեն կոորդիացված գործողություններ իրականացվեցին, որոնք էլ Ալիևին հնարավորություն տվեցին հայտարարելու, որ «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի այն, ինչ արդեն հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է»։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ընդ որում՝ Ալիևը պնդում է, որ այդ փաստաթուղթը ստորագրվի առանց նախապայմանների։ ՀՀ ղեկավարությունն էլ դեմքը պահպանելու համար փորձում է թղթի վրա ինչ-որ երաշխիքներ ստանալ, որ ադրբեջանցիներն արցախցիներին չեն մորթելու։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի որևէ նախապայման ընդունել՝ անընդհատ շեշտոլով, որ դա իր ներքին խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու իր հարցերին։

Ալիևը Բաքվի և Ստեփանակերտի շփումները զուտ խոսակցություն է համարում. այդ մենք ենք բանակցություն որակում, իրենք համարում են, որ դա իրենց ներքին խոսակցությունն է։ Իրենք ասում են՝ եթե Արցախն ադրբեջանական տարածք է, իրենք էլ որոշում են՝ իրենց տարածքով շարժ թո՞ւյլ տալ, թե ոչ»,- ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մեկն է՝ կարողանալ աշխատել միջազգային բոլոր խաղացողների հետ։

«Լուծումն այն չէ, որ Արցախը պետք է գնա Ադրբեջանի հետ բանակցելու։ Լուծումն այն է, որ կարողանաս լեզու գտնել դրսի խաղացողների հետ՝ առանց նրանց հակասությունների մեջ դնելու։ Իսկ Ռուսաստանի ԱԳ-ն երեկ առավել քան կոշտ հայտարարություն արեց՝ ասելով, որ ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը նույնիսկ անուն տվեց, ինչն աննախադեպ է («ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրել էր, որ իր զրուցակցի խոսքով՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ խմբ.)։

Ռուսներն ուզում են ասել, որ իրենք ամեն ինչ հասկանում են, և որ առանց Արցախի գործող ղեկավարության՝ ոչինչ տեղի չի ունենում։ Մեկ անուն հնչեցնելով՝ ՌԴ-ն ուղղակիորեն թիրախավորեց Արցախի ղեկավարին»,- ասաց քաղտեխնոլոգը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունը պետք է ի վերջո ձևակերպի, թե ինչ է ուզում անի. եթե ուզում է Արցախը հանձնել և Արևմուտքի միջոցով այդ հարցը փակել, դա մեկ բան է, եթե ուզում է օգտագործել Ռուսաստանի կողմից ընձեռնված հնարավորությունները՝ բոլորովին այլ բան։ Բայց ՀՀ ղեկավարությունն արդեն այնքան է խճճվել իր գործողություններում և պրոցեսներում այնքան քիչ դերակատարություն ունի, որ չի կարողանում որևէ քայլ ձեռնարկել։

«Երբ փորձում ես քո գաճաճ հալով, մտավոր և ռեսուրսային ցածր պոտենցիալ ունեցող իշխանական վերնախավով խաբել բոլորին, խաղալ նրանց հակասությունների վրա, այս վիճակին ես արժանանում»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։

Նախորդ գրառումը

Ի՞նչ կենդանու նկար կսազեր Փաշինյանի անձնական տոհմական զինանշանին

Հաջորդ գրառումը

Արցախը պետք է կողմնորոշվի՝ որտեղ և ինչ կարգավիճակով է ցանկանում այսուհետ լինել, մինչդեռ նման խոսույթ այնտեղ չկա. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախը պետք է կողմնորոշվի՝ որտեղ և ինչ կարգավիճակով է ցանկանում այսուհետ լինել, մինչդեռ նման խոսույթ այնտեղ չկա. քաղաքագետ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական