Հունվարի 29-ից փետրվարի 4-ը շվեյցարական Ցյուրիխում կանցկացվի ՖԻԴԵ-ի տղամարդկանց 23-րդ կարգի շախմատի մրցաշար 6 հեղինակավոր գրոսմայստերների մասնակցությամբ, որոնց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի ներկայիս չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, դասակարգման ցուցակի տասնյակում գտնվող Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս Գելֆանդը:
Նախ կանցկացվի կայծակնային մրցախաղ, որի արդյունքներով էլ 6 գրոսմայստերները կստանան իրենց համարները դասական շախմատի մրցաշարում: Իսկ մրցումների վերջին օրը շախմատիստներն ուժերը կչափեն արագ շախմատում: