Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԵՔՍՊԻՐԻ «ՀԱՄԼԵՏԻ» ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

27/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

3-4 տարի առաջ թարգմանիչ-մշակութաբան Արամ Թոփչյանը կարելի է ասել խիզախություն ունեցավ մտահղանալ Վ. Շեքսպիրի «Համլետի» հայերեն նոր թարգմանությանը, հայ թարգմանական մշակույթի մեջ լավագույններից մեկը համարվող Հովհ. Մասեհյանի հայտնի թարգմանությունից հետո: Ինչ խնդիր էր լուծում թարգմանիչը. այդ մասին նրա հետ հետագա ունենալիք մեր զրույցում: Ա. Թոփչյանը, սակայն, հավակնում էր ոչ միայն նոր թարգմանության, այլեւ գեղարվեստական երկի մանրակրկիտ հետազոտության եւ մեկնաբանության:

Ապագա աշխատության տպագրության համար նա դիմել է «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությանը, որը 2 տարի առաջ լույս էր ընծայել հին հույն հեղինակ Լոնգոսի «Դափնիս եւ Քլոե» երկըՙ բնագրային իր թարգմանությամբ: 10-15 օր առաջ տպագրվեց «Համլետի» նրա թարգմանությունը: Հեռախոսային մեր զրույցում հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը աշխատությունը համարեց միջազգային մակարդակիՙ դիտելով այն ոչ միայն գրահրատարակչական փաստ, այլեւ հոգեւոր-մշակութային մեծ իրադարձություն: «Առանց վերապահումի այսօր մենք ունենք համաշխարհային մակարդակի շեքսպիրագիտությունՙ ի դեմս մեկ մտավորականիՙ Արամ Թոփչյանի: Նա միայն այս գործով չի սահմանափակվում, այժմ աշխատում է «Լիր արքա»-ի, հետագայում քրոնիկներին է անդրադառնալու: Շատ կուզենայի հայ գրական որեւէ երկ, օրինակՙ «Գիրք ճանապարհի»-ն, երբեւէ արժանանա նման մեկնաբանության»: Նա գոհունակություն, հրճվանք արտահայտեց երեւույթի հանդեպ, երբ Հայաստանում այսօր հնարավոր է մտավորական այսպիսի ճիգ:

Իսկապես որ մտավորական խիզախում կարելի է համարել նման երեւույթները, ընդդեմ, ի հեճուկս մարդկային, բարոյական, մտավորական մերօրյա նսեմացող արժեքների:

Այս նույն բարոյական-մշակութային դաշտում է գործում «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությունը, հետեւողականորեն շարունակելով հրատարակչական սկզբունքային գործունեությունը ամենադժվարին պայմաններում անգամ: (Թարգմանվել եւ հրատարակության է պատրաստվում Պլատոնի հիմնարար աշխատությունըՙ «Պետություն» (թարգմանիչՙ Սերգեյ Ստեփանյան): Արամ Թոփչյանը շարունակում է շեքսպիրագիտական աշխատասիրությունները, հաջորդաբար տպագրվում են ֆրանսահայ գրող Գրիգոր Պըլտյանի վեպերը, հրատարակչի խոսքով, հետզհետե նահանջող լեզվով (արեւմտահայերեն) գրական պատումներ են ստեղծվում, որոնք մշակութային կյանքի լուրջ նշաններ, մնայուն հետքեր են:

Շեքսպիրի «Համլետի» նոր հրատարակության առիթով կինոգետ Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան էջում թողել է կարծիք-տպավորություն: Ներկայացնենք դա. «Վերջապես, բախտ վիճակվեց ունենալու Արամ Թոփչյանի հեղինակած «Համլետի» նոր հրատարակությունը, որ բացառիկ է բոլոր հնարավոր ու անհնար առումներով: Արամ Թոփչյանը, չեմ վախենա ասել, տիտանական աշխատանք է կատարել, այս մարդը մեկուսի մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ արժե: Նա 700 էջից կազմված իսկական հանրագիտարան է ստեղծել Շեքսպիրի եւ նրա ամենահայտնի ողբերգության մասին: Այդ հանրագիտարանը բովանդակում էՙ ա) «Համլետի» նոր թարգմանությունըՙ միանգամայն նոր սկզբունքներով, որ ինքնին թարգմանական խիզախում է, մանավանդ մասեհյանական հանրահայտ թարգմանությունից հետո, բ) երբեւէ հայերեն լույս տեսած ամենամանրակրկիտ մեկնաբանությունը ողբերգության մասին, գ) մի հսկայական մենագրություն, որ պիեսի ամենածավալուն ուսումնասիրությունն է հայերեն: Այդ մեկնաբանություններում ու հետազոտություններում արտացոլված է «Համլետին» վերաբերող բառացիորեն ամեն ինչՙ ընդհուպ շեքսպիրագիտական մտքի ամենավերջին դրսեւորումները, եւ այս ամենն առաջին անգամ է շրջառանության մեջ դրվում հայերեն: Ի հավելումն գիրքը տպագրվել է ավելի քան պատշաճ պոլիգրաֆիական մակարդակով: Սա ինչ-որ աներեւակայելի, աննախադեպ բան է մեզ համար: Խոսքեր չունեմ հիացմունքս արտահայտելու Արամ Թոփչյան անունով մեր ժամանակակցի հանդեպ, որը նվիրյալ է բառիս բուն իմաստով: Խոնարհվում եմ, հարգանքներիս մեծ հավաստիքը նրան, ինչպես նաեւ գիրքը հրատարակած «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչություններին: Գանձ են նվիրել մեզ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

Հաջորդ գրառումը

ՀԻՆԴԼՅԱՆՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՅԹ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԳԻՐՔ «ԹԵՀՐԱՆ 43»-Ի ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական