Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ` 2013 ԹՎԱԿԱՆԻՆ

27/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ամփոփելով 2013թ. գրահրատարակչական աշխատանքները, հարկ է նշել, որ ակտիվ են եղել «Անտարես», «Զանգակ 97», «Սարգիս Խաչենց», «Էդիթ պրինտ» հրատարակչությունները:

Իսկ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իրենց հրատարակչության 2013 թ. գործունեությանը, նշեց, որ այս տարի մեծ թվով արդի գրողների գրքեր է հրատարակել` Մանե Գրիգորյանի, Ռուզաննա Ոսկանյանի ժողովածուները, իսկ մի քանի օրից լույս կտեսնի Կարեն Անտաշյանի նոր ժողովածուն, որին շատերը անհամբերությամբ են սպասում:

«Անցյալ տարի նշել էինք, որ բացի գեղարվեստական գրականությունից ուշադրություն պիտի դարձնենք գրականագիտությանը, որը գործիք է տպագրվող գրականությունն ընթերցելու եւ 2013 թ. երկու հրաշալի գիրք ենք տպագրել` Վաչե Եփրեմյանի «Բնագիր եւ մեկնություն» գիրքն ու Ազատ Եղիազարյանի «Սասնա ծռեր էպոսի պոետիկան», որը էպոսի ընթերցման բանալին է»,- ասաց. Արքմենիկ Նիկողոսյանը: Ըստ նրա, ամենակարեւոր ուղղությունը, որը իրենք շուրջ 3 տարի որդեգրել են` թարգմանական ուղղությունն է, որին զուգահեռՙ հեղինակային իրավունքի օրինականության կարեւորությունը մեր իրականության մեջ: «Դրան ընդառաջ երկու տարի առաջ հրատարակեցինք Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Արդեն ձեռք ենք բերել եւ մյուս տարի կհրատարակենք Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը», որը Հայաստանում չորս տարբեր հրատարակիչների կողմից տպագրվել է` չունենալով հեղինակային իրավունք»:

Այս տարի գրող-ընթերցող, գրող-հրատարակիչ կապում առաջընթաց է տեղի ունեցել, փաստում է գրականագետը եւ ուրախությամբ նշում, որ այժմ գրքերի վաճառքը ավելացել է, որի արդյունքն այսօր գրքերի տեսականու բազմազանությունն է: Որպես 2013 թ. գրական դաշտի աննախադեպ իրողություն Ա. Նիկողոսյանն առամձնացրեց գրքի համար գոյացած հերթ. «Ընդամենը 2 ժամվա ընթացքում, ասաց նա, Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» վաճառվեց 225 օրինակով»:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ Հանրային հեռուստատեսության հետ համատեղ նախաձեռնել են ստեղծել աուդիո գրքեր: Ուրախությամբ տեղեկացրեց, որ շուտով ԱՄՆ-ում լույս կտեսնի կոմերցիոն հրատարակություն` Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», եւ միաժամանակ ցավով փաստեց, որ շուտով որոշ գրախանութներ, ինչպես մարզերի, այնպես էլ Երեւանի, կփակվեն` պոստտերմինալներով հսկիչ դրամարկղային մեքենաների պատճառով, քանի որ դրանց գինը շատ բարձր է:

Հրատարակչության տնօրենը լրագրողներին տեղեկացրեց, որ բազմաթիվ նամակներ են ստանում, որում ընթերցողները խնդրում են թարգմանել արդի հայ գրողների ստեղծագործությունները, քանի որ իրենք դժվարանում են կարդալ հայերեն, սակայն ցանկանում են ընթերցել ժամանակակից գրականություն, եւ «Անտարեսը» ստանձնել է իրականացնել արդի գրականության թարգմանությունը ռուսերեն լեզվով:

«Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը ցավով փաստեց, որ 2013թ. կյանքից հեռացան մի շարք գրողներ` Հովհաննես Գրիգորյանը, Վաչիկ Եփրեմյանը, Վրեժ Իսրայելյանը, Լեւոն Անանյանը եւ այլք: «Գրանիշ» գրական ակումբի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը տարին ամփոփեց դրական նորությամբ` «Գրանիշ» գրական ակումբն ստեղծել է նոր նախագիծ` ժամանակակից հայ գրականությունը թարգմանական հարթակներում ներկայացնելու համար: Granish.am կայքում ներկայացվելու են հայ գրողների թարգմանված ստեղծագործությունները` առայժմ անգլերեն լեզվով:

Ի դեպ, «Անտարես» հրատարակչությունը գրքի վաճառքը խթանելու համար սահմանել է բաժանորդագրություն, ըստ որի գնորդը կունենա հնարավորություն գիրքը գնել 25 տոկոս զեղչով: Բաժանորդագրվող անձինք հնարավորություն կունենան նաեւ ներկա գտնվել «Անտարեսի» բոլոր միջոցառումներին` ինչպես բաց, այնպես էլ փակ:

Ասուլիսի ավարտին մի շարք լրատվամիջոցներ ստացան «Գրքի բարեկամ» մրցանակ:

Նախորդ գրառումը

ԻՆՉ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԻՈՅ ՄԷՋ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԵՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԻՈՅ ՄԷՋ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԵՐ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական