Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժուկով-ժամանակով մարշալ Ժուկովն էլ է Սուրեն Պապիկյանի պես «նվերներ» ստացել

14/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկվանից համացանցում ակտիվորեն շրջանառվում է  2022 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստացած նվերների մասին լուրը։ Մոտավոր հաշվարկներով սույն երիտասարդ «զորավարը» ստացել է 19 մլն դրամ, 22 000 ԱՄՆ դոլար,13.000 եվրո արժողությամբ նվերներ։

Azg.am-ը ներկայացնում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի հոդված-ակնարկը՝ թե ինչ եղավ հետո, երբ խորհրդային բարձրաստիճան սպաները «նվերներ» ստացան։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

Իհարկե, եթե Սուրենը մնար որպես պատմության շարքային ուսուցիչ, նրան տրվելիք նվերները վստահորեն չէին գերազանցի մի քանի տասնյակ դոլարը, բայց ՊՆ ղեկավար նշանակված երիտասարդը 2022 թվականին հայտարարագրում է 75 000 ԱՄՆ դոլար «նվերներ»։

Արդյո՞ք սա օրինաչափ է

Պատերազմում պարտություն կրած, նոյեմբերի 9-ից հետո անընդհատ տարածք կորցնող, դիրքեր զիջող, գերիներ տվող բանակի փաստացի ղեկավարի նկատմամբ «նվերների տեղատարափը»  բավականին զարմանալի է, ըստ իս՝  նաև բարոյական որոշ չափանիշների տեսանկյունից ոչ ընկալելի։

Վերոնշյալ նվիրատվությունները հիշեցնում են մի հին պատմություն՝ ՍՍՀՄ մարշալ Ժուկովի նկատմամբ քրեական հետապնդման մասին։

1946 թվականին Ստալինի անմիջական ցուցումով հարուցվում  է, այսպես կոչված, «Ավարայրին, կամ նվիրատվությունների» գործը, որի դրդապատճառը պարտված, օկուպացված Գերմանիայից Սովետական բանակի ղեկավար կազմի համար թանկարժեք իրերի, կահույքի, արձանների, դաշնամուրների, արվեստի գործերի թալանն էր։

Բավական է նշել, որ միայն Կովել քաղաքի մաքսատանը հայտնաբերվել էր մարշալ ժուկովի հասցեով ուղարկվող յոթ վագոն, որտեղ 85 արկղերում  գտնվել էին անտիկ իրեր, նկարներ, գորգեր, կահույք, լուսամփոփեր, այլ արժեքավոր առարկաներ։

Ժուկովի «ռազմավարի» լուրը մեծ սենսացիա առաջացրեց. նրան կանչեցին ռազմական խորհուրդ՝  բացատրություններ և պարզաբանումներ ստանալու։

Շատ բան  տեսած սովետական անվտանգության աշխատակից քննիչները Ժուկովի բնակարանում և ամառանոցում հայտնաբերեցին և առգրավեցին ոսկով, ադամանդներով լի դրամապանակներ, Պոտսդամի պալատներից գողացված գորգեր, բրոնզե անտիկ քանդակներ, հին վարպետների վրձնի աշխատանքներ, 323 հատ սամույրի մուշտակ, ճենապակի, բյուրեղապակի, հնաոճ հրացաններ, թանկարժեք ավտոմեքենաներ։

1948 թվականի հունվարի 12-ին Ժուկովը նամակով դիմում է բոլշևիկյան կուսակցության կենտկոմին և փորձում «ձեռքբերումները» ներկայացնել՝ որպես նվեր։

Իհարկե,  նրա  նամակին ու հավաստիացումներին  ոչ ոք չէր հավատում։

Նմանատիպ այլ «նվերների» և այդ «նվերներն» ստացածների նկատմամբ ևս սկսվեցին շահագրգիռ քննություններ, հարցաքննություններ, որոնց  արդյունքում պարզվեց, որ տասնյակ մարտական գեներալներ, մարշալներ պարզապես թալանել են գերմանական երկիրը։ Առանց որևէ թույլտվության՝ նրանք  դատարկել էին թանգարաններ, բնակարաններ, իրենց դրսևորել  որպես շարքային գող-ավազակներ։

Հատուցումը չուշացավ

Դատարանի վճռով գնդակահարվեցին գեներալ-մայոր  Գորդովը, Ռիբալչենկոն, Կուլիկը,15-25 տարվա ազատազրկման դատապարտվեցին գեներալներ Տելեգինը, Կրյուկովը, Տերենտևը, Մինյուկը և տասնյակ այլ բարձրաստիճան մարտական սպաներ։

Բացահայտումները հիմք հանդիսացան, որպեսզի ՍՍՀՄ մարշալ Ժուկովը հեռացվի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից և ուղարկվի Օդեսայի ռազմական օկրուգ, հետագայում՝ Ուրալյան օկրուգ։

Կարծում եմ՝  գիտակից քաղաքացիները հասկանում են, թե ինչու եմ հիշել մարշալ Ժուկովին և նրա ստացած «նվերները»։

Անհրաժեշտ եմ համարում, որպեսզի ՀՀ ՊՆ ղեկավարը հանրությանը ներկայացնի իր ստացած նվերների մասին սպառիչ բացատրություն, որտեղ, ըստ ամենայնի, կհիշատակվեն շռայլ  նվիրատուների  անունները։

Հանրությունը սպասում է այդ պարզաբանումներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաստաբանները երթ են կազմակերպելու․ սա բողոքի ակցիա է՝ ընդդեմ փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնությունների

Հաջորդ գրառումը

6 դիմորդ դուրս է հրավիրվել քննասենյակից․ ականջակալ ու հեռախոս են օգտագործել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

6 դիմորդ դուրս է հրավիրվել քննասենյակից․ ականջակալ ու հեռախոս են օգտագործել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական