Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փաստաբանները երթ են կազմակերպելու․ սա բողոքի ակցիա է՝ ընդդեմ փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնությունների

Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ․ ասված է փաստաբանների հայտարարության մեջ։

Առաջին իրազեկման ակցիան տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին։ Ժամը 11:00-ին Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) կմեկնարկի երթ դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։ Երթի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։