Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐՑԱԿԻՑՆԵՐՆ ԷԼ ՈՐՈՇՎԵՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԱՐԶԻՉ ՉՈՒՆԻ

28/02/2014
- 28 Փետրվարի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընտրական մրցաշարը սկսելու ենք դանիացիների հետ արտագնա խաղով

Ֆրանսիական Նիս քաղաքում կայացած Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը բարեհաճ չգտնվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: Մեր ընտրանին ընդգրկվեց միակ 5 թիմանոց 9-րդ խմբում, որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ: Բացի այդ, մրցակարգի համաձայն, ընտրական մրցաշարի խաղացանկով Հայաստանի հավաքականի համար նախատեսված ազատ օրերին մեր ֆուտբոլիստներն ընկերական 2 հանդիպում պետք է անցկացնեն Ֆրանսիայի ուժեղ հավաքականի հետ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի նրանց համար:

Ինչ խոսք, ՀՀ հավաքականին բավականին բարդ խումբ է բաժին հասել: Մրցակիցներն իրոք ուժեղ են, սակայն մեր ֆուտբոլիստներն իրենց նախորդ ելույթներում մեկ անգամ չէ, որ դրսեւորել են իրենց խաղային հիանալի ունակությունները, հաղթանակի հասնելու վճռականությունն ու ցանկալի արդյունքի են հասել:

Մտահոգում է նաեւ այն, որ մինչեւ օրս հայտնի չէ, թե ով է գլխավորելու Հայաստանի հավաքականը: Թեեւ մինչեւ ընտրական մրցաշարի մեկնարկը բավական ժամանակ կա, սակայն արդեն մարտի 5-ին Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ: Նոր մարզչի համար այդ խաղը հիանալի հնարավորություն կլիներ ծանոթանալու մեր ֆուտբոլիստներին, մշակելու խաղային իր տարբերակը:

Ինչպես հայտնի է, 2016թ. Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես են գալու 24 հավաքականներ, ինչը զգալիորեն մեծացնում է ուղեգիր նվաճելու ՀՀ հավաքականի հնարավորությունները: Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունք ցույց տված ընտրանին: Մնացած 4 ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն խմբերում 3-րդ տեղը զբաղեցրած 8 հավաքականները:

Ահա թե վիճակահանությունից անմիջապես հետո ինչպիսի կարծիք են արտահայտել 9-րդ խմբում ընդգրկված մեր մրցակիցների գլխավոր մարզիչները:

Պաուլու Բենտու (Պորտուգալիա) – Հեշտ խումբ չէ: Մեզ անհրաժեշտ կլինի ներդնել առավելագույնը: Դանիայի եւ Սերբիայի հավաքականները մեր հետ կպայքարեն 2 ուղեգրերի համար: Նրանց հետ մրցախաղերում մենք նախկինում դժվարությունների հանդիպել ենք: Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականները խմբի հետնապահներն են համարվում, սակայն դա միայն տեսականորեն: Ինչպես միշտ, մեր նպատակն ուղեգիր նվաճելն է: Սակայն իրադարձություններից առաջ չենք ընկնում եւ նախկինի պես մեզ համեստ ենք պահում:

Մորթեն Օլսեն (Դանիա) – Ընդհանուր առմամբ վիճակահանությունից գոհ եմ: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումները մեզ համար տարբեր կերպ դասավորվեցին, իսկ ալբանացիներին մենք երբեք չենք պարտվել: Ընտրական նախորդ մրցաշարերում մենք գերազանցել ենք պորտուգալացիներին: Իսկ ահա Սերբիայի հավաքականը մեզ համար հանելուկ է: Ճիշտ է, բելգիացիներից լսել եմ, որ Սերբիայի հավաքականը բավականին առաջադիմել է եւ Բելգրադում շատ դժվար է խաղալը: Ընդհանուր առմամբ ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունները բարձր եմ գնահատում: Նաեւ անհամբերությամբ եմ սպասում Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:

Լյուբինկո Դրուլովիչ (Սերբիա) – Որպես խաղացող գրեթե 10 տարի անցկացրել եմ Պորտուգալիայում: 2008-ի ընտրական մրցաշարում էլ պորտուգալացիների հետ միեւնույն խմբում էինք: Մեր խումբը շատ դժվարին է: Դանիան սկանդինավյան ֆուտբոլին բնորոշ խաղաոճ ունի, նաեւ տեխնիկապես լավ է պատրաստված: Ալբանիան ու Հայաստանը մշտապես ավելիին են ձգտում: Այնպես որ մեզ հետաքրքրական մրցաշար է սպասում: Նոր մրցակարգն ինձ ավելի է դուր գալիս: Մեր երկիրն ու ժողովուրդն արժանի են, որ ազգային հավաքականը հանդես գա Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում: Մենք ունենք եվրոպական բարձրակարգ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, որոնք օժտված են խաղային անհրաժեշտ ունակություններով: Կարծում եմ, որ մեզ վերջապես կհաջողվի ուժեղ հավաքական կազմավորել:

Ջովանի դե Բյազի (Ալբանիա) – Մեր բախտը չբերեց: Խմբում բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են: Սակայն մենք պատրաստ ենք դիմակայել մրցակիցներին: Հարկավոր է խաղալ ուժերի գերլարումով, ցուցադրել մեր լավագույն խաղը եւ պահպանել լավատեսությունը: Դժվար է ասել, թե որ թիմն է ավելի ուժեղ, որովհետեւ մրցակիցներից յուրաքանչյուրի կազմում հիանալի ֆուտբոլիստներ են խաղում: Նույնիսկ Հայաստանի հավաքականը հանձին Հենրիխ Մխիթարյանի գերաստղ ունի:

Ներկայացնենք նաեւ մեր հավաքականի 3 ֆուտբոլիստների կարծիքները:

Ռոման Բերեզովսկի – Մեզ հեշտ խումբ բաժին չի հասել: Սակայն նույնը կարող են ասել նաեւ մրցակիցները: Վստահ եմ, որ յուրաքանչյուրը կպայքարի բարձր տեղերի համար: Պորտուգալացիները մյուսներից մի փոքր ուժեղ են, սակայն բոլոր թիմերին էլ հարկ կլինի ամեն ինչ ապացուցել խաղադաշտում: ՀՀ հավաքականը վաղուց արդեն չի վախենում անվանիներից: Դրա հերթական վառ ապացույցը դանիացիների նկատմամբ նրանց դաշտում տոնած հաղթանակն է: Պետք է ապացուցել, որ ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

Լեւոն Հայրապետյան – Հայտնվել ենք շատ ուժեղ խմբում, որտեղ հեշտ մրցակիցներ չկան: Պորտուգալիան ամենաբարձր վարկանիշն ունի մեր խմբում, սակայն երբ խաղադաշտ ես դուրս գալիս, այդ ամենը 2-րդ պլան է մղվում: Նախորդ ընտրական մրցաշարում մենք իտալացիների հետ նրանց դաշտում ոչ-ոքի խաղացինք: Դանիայի հավաքականին մենք լավ ծանոթ ենք, սակայն մրցակիցն էլ մեզ է լավ ուսումնասիրել: Եթե նրանց 4:0 հաշվով հաղթել ենք, դա դեռ չի նշանակում, որ այսուհետ եւս հաղթելու ենք: Ֆրանսիայի հետ ընկերական հանդիպումներն էլ իրենց բարդություններն են ունենալու:

Ռոբերտ Արզումանյան – Մեր խումբը բարդ է: Կարող էինք ավելի հեշտ խմբում հայտնվել: Բայց եթե արժանի ենք խաղալ Եվրոպայում, ուրեմն պետք է ուղեգիր նվաճենք այս խմբից, իսկ եթե ոչ, ապա ամենահեշտ խմբից էլ եզրափակիչ փուլ չէինք մտնի: Այնպես որ պետք է պատրաստվենք ու յուրաքանչյուր խաղ անցկացնենք այնպես, կարծես դա եզրափակիչն է:

Բացի Ալբանիայից, մյուսների դեմ խաղացել եմ: 2007-ի կազմի հետ համեմատած այժմ Պորտուգալիան ավելի ուժեղ է, Ռոնալդուն էլ զգալիորեն առաջադիմել է: Նրանից շատ բան է կախված: Սերբիան թեեւ ավելի երիտասարդ հավաքական ունի, բայց սերբերն այսօր ավելի ուժեղ են, քան նախկինում: Դանիան էլ այժմ մեզ հետ ավելի զգույշ կխաղա, ինչպես խաղաց Երեւանում: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք էլ զգալի առաջընթաց ենք ապրել եւ ուժեղ հավաքական ունենք:

9-րդ խմբի խաղացանկը

2014 թվական

07.09.Դանիա – Հայաստան20:00
Պորտուգալիա – Ալբանիա22:45
11.10Հայաստան Սերբիա20:00
Ալբանիա – Դանիա22:45
14.10Դանիա – Պորտուգալիա22:45
Սերբիա – Ալբանիա22:45
14.11Պորտուգալիա – Հայաստան22:45
Սերբիա – Դանիա22:45

2015 թվական

29.03Ալբանիա – Հայաստան20:00
Պորտուգալիա – Սերբիա22:45
13.06Հայաստան – Պորտուգալիա20:00
Դանիա – Սերբիա22:45
04.09Սերբիա – Հայաստան22:45
Դանիա – Ալբանիա22:45
07.09Հայաստան – Դանիա20:00
Ալբանիա – Պորտուգալիա22:45
08.10Ալբանիա – Սերբիա22:45
Պորտուգալիա – Դանիա22:45
11.10Հայաստան – Ալբանիա20:00
Սերբիա – Պորտուգալիա20:00
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՉԵՄ ԶԳՈՒՄ, ՈՐ ՀՅՈՒՐ ԵՄ ԳՆԱԼՈՒ ԱՌՅՈՒԾԻՆ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՉԵՄ ԶԳՈՒՄ, ՈՐ ՀՅՈՒՐ ԵՄ ԳՆԱԼՈՒ ԱՌՅՈՒԾԻՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական