Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ

28/02/2014
- 28 Փետրվարի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Թվում է ամեն ինչ ասվեց ու շարունակում է ասվել Ուկրաինայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների մասին: Այդուհանդերձ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում որոշ մեջբերումներ ռուսաստանյան մամուլից, որոնք կարող են որոշ իմաստով «հոգեհարազատ» լինել հայ իրականությանը:

Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, տեղի ունեցավ կոռուպցիոն օլիգարխիական ագահ սպառողական համակարգի հենքի վրա: Հնարավոր չէ, որ իշխանությունն իր բնակչությանն անվերջ պահի ստի ու խաբեության պայմաններում:

Յանուկովիչին ատելովատում էին Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, բիզնեսն ու մտավորականությունըՙ գողության համար, օլիգարխների սանձարձակության, ագահության, տգիտության ու վախկոտության համար: Ինքը, լինելով գանձագող միլիարդատեր, իշխանության մեջ էր բերել իր նմաններինՙ անմակարդակ ու անսկզբունք կուռուպցիոներների:

Ուկրաինայի քաղաքական-տնտեսական վերնախավի գերսպառողական բնույթը սոցիալական իմպոտենցիայի ցուցանիշ էր: Նման ընտրախավը անընդունակ է արարման:

Յանուկովիչը իշխանության գլուխ եկավ ոչ թե այն բանի համար, որ նորացնի ու զարգացնի Ուկրաինան, այլ եկավ մեծ բեզնես անելու, որ անպայման ոսկուց լինեն իր տան զուգարանն ու ծորակները:

Պետք էր ընդամենը մեկ դիակ, որպեսզի ժողովուրդը Մայդանում ջարդի բարիկադները եւ վռնդի այդ դավաճան, հանցագործ իշխանությունը: Եվ այն, որ առաջին զոհը հայ էր, ավելի շուտ պատահականություն էր: Թեեւ, ո՜վ գիտե, գուցե դիպուկահարը… թու՞րք էր:

Ուկրաինայի կուսակցությունների ու քաղաքագետների մեծ մասի հովանավոր դոնեցկցի օլիգարխ ազգությամբ թաթար Ռինատ Ահմետովը հսկայական գումարներ է ներդնում արմատական իսլամիստական «Հիզբ ուտ Թահրիր» կազմակերպության մեջ, ինչի համար Եվրոմիությունը վիզա չտրամադրեց նրան: Դրանով մուսուլման միլիարդատերը ապահովություն է «գնում» իր եւ երկրի համար. վաղ թե ուշ իսլամական ծայրահեղական ահաբեկչությունը իր չար գործը կսկսի նաեւ ուկրաինական հողում:

Մայդանի «հերոսները», որոնք քաջարի են, սակայն զոմբիացված Արեւմուտքի քարոզչությամբ եւ Ուկրաինայի վրա ռուսական ազդեցության նկատմամբ ատելությամբ, փաստորեն կրկին իշխանության բերեցին Տիմոշենկոյին եւ Լուցենկոյին: Իսկ ահա, ասես հուրախություն բոլոր նացիոնալիստների, ներքին գործերի նախարարի պաշտոնակատար դարձավ… բաքվեցի հայ Արսեն Ավակովը: Բայց չէ որ նա նաեւ բանկիր է, նույնպես եղել է իշխանության մեջ որպես Խարկովի լիդերներից մեկը: Ընդդիմադիր վերնախավի այս պարոնները մեծ փողեր են դիզել, Յուշչենկոյի կառավարման տարիներն արդյունավետորեն օգտագործելով ոչ այնքան ուկրաինական պետության ամրապնդման, որքան սեփական հարստացման համար:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՆՔ ԵՆՔ, ԱՄԵՐԻԿԱՆ Ա…

Հաջորդ գրառումը

ՄՐՑԱԿԻՑՆԵՐՆ ԷԼ ՈՐՈՇՎԵՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԱՐԶԻՉ ՉՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄՐՑԱԿԻՑՆԵՐՆ ԷԼ ՈՐՈՇՎԵՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԱՐԶԻՉ ՉՈՒՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական