Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԴԻՄՈՒՄ-ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նախորդ օրը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնած դիմում¬ստորագրահավաքը երեկ շարունակվեց, թեեւ ոչ ակնկալված ջանասիրությամբ: 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անարդար որոշման դեմ այդ շարժման նպատակն է զորաշարժի ենթարկել ոչ միայն հայությանը, այլեւ արդարամիտ բոլոր մարդկանց, հայ թե օտարազգի, ինչի համար նախաձեռնողներն իրենց դիմում¬բողոքագիրը տարածել են նաեւ օտար լեզուներով: Սա այն առիթն է, որտեղ արդարասեր մարդիկ պետք է բողոքի ձայն բարձրացնեն Հայոց ցեղասպանության փաստը ժխտող, զոհերի ժառանգորդների եւ իրավահաջորդների զգացմունքները վիրավորող ցեղապաշտ Դողու Փերինչեքի նման հայատյաց¬մարդատյացներին ու նմաններին պաշտպան կանգնած Եվրոդատարանի դեմ:

Միացրեք ձեր ձայնը ռասիստների դեմ, ստորագրեք դիմում¬բողոքը հետեւյալ հասցեով.

http://www.change.org/fr/p%C3%A9titions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights#share