Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր Բաքու ժամանելու մասին։
«Մենք սպասում ենք մեր հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այսօր մեծ հանդիպում և եղբայրների գրկախառնություններ են լինելու», – իր հրապարակման մեջ գրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանն Ադրբեջան կայցելի ամսի 13-ին: