Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էրդողանն այսօր կայցելի Ադրբեջան

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր Բաքու ժամանելու մասին։

«Մենք սպասում ենք մեր հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այսօր մեծ հանդիպում և եղբայրների գրկախառնություններ են լինելու», – իր հրապարակման մեջ գրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանն Ադրբեջան կայցելի ամսի 13-ին: