Ստամբուլի արևմուտքում տեղակայված գործարանում 18 ժամից ավելի ուժգին հրդեհը չի հաջողվում մարել։
Շաբաթ օրը մոտակայքում տեղակայված «Աթաթուրք» մարզադաշտից, որտեղ կայացել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ծուխ է երևացել։
Հրդեհը պատել է մարզադաշտի մոտակա Իկիտելի արդյունաբերական տարածքում վեցհարկանի գործարանի վերջին հարկը։ Մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով շենքում անհայտ պատճառով հրդեհվել է պլաստմասե և թղթե արտադրանք։