Ստամբուլի արևմուտքում գրեթե մեկ օր չեն կարողանում հանգցնել հրդեհը

Ստամբուլի արևմուտքում տեղակայված գործարանում 18 ժամից ավելի ուժգին հրդեհը չի հաջողվում մարել։
Շաբաթ օրը մոտակայքում տեղակայված «Աթաթուրք» մարզադաշտից, որտեղ կայացել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ծուխ է երևացել։
Հրդեհը պատել է մարզադաշտի մոտակա Իկիտելի արդյունաբերական տարածքում վեցհարկանի գործարանի վերջին հարկը։ Մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով շենքում անհայտ պատճառով հրդեհվել է պլաստմասե և թղթե արտադրանք։
