Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեւանի կանաչելն ուղղակիորեն կապված է խոշոր ձկնաբուծարանների հետ

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեւանից այս տարի նույնպես հավելյալ ջրառ կիրականացվի: Թեեւ նախագիծը դեռ խորհրդարան չի եկել, բայց գործադիրն արդեն նախապատրաստում է հանրությանն ու Սեւանի խնդիրներով մտահոգ բնապահպաններին՝ տարին երաշտային է, Սեւանից ջուր «գողանալն»՝ անհրաժեշտություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ընդդիմադիր ժամանակահատվածում ամենասուր ձեւով էր քննադատում այն ժամանակվա բնապահպանության նախարարներին, որ հանդգնում էին հայտարարել, թե հավելյալ ջրառի կարիք կա: Ընդդիմադիր Փաշինյանը դա ապաշնորհ կառավարման ու «ջրային մաֆիայի» գործունեության հետեւանք էր համարում: Իր կառավարման առաջին տարում նույնպես հավելյալ ջրառի կարիք եղավ: Որպես արդարացում՝ Փաշինյանն այդ ժամանակ՝ 2018-ի օգոստոսի 23-ին, խնդիրը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ոռոգման համակարգի գործունեությունն այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում, ու մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանը ստանանք եւ ոռոգման համակարգում գնանք լրջագույն, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի լուծումների, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, ջրային մաֆիայի գոյությունը: Եթե այդպիսի մաֆիա գոյություն ունի, այն շատ արագ պետք է կապիտուլացիայի ենթարկվի»:

Վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է  դրել՝ ոռոգման ջրի համար Սեւանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել: «Հետո որոշ ժամանակ անց ինձ ասել են, որ Սեւանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ», – ասաց Փաշինյանը:

Նույն խնդրի մասին՝ Փաշինյանն ամիսներ անց՝ 2018-ի նոյեմբերի 22-ին խոսեց՝ ընդգծելով, որ պետք է արձանագրել՝ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա: «Այսօրվանից պետք է զբաղվել ոլորտով, որպեսզի նույն տաշտակի առաջ կառավարությունը չկանգնի: Ինձ զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը. կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց: Իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցերով»,- վստահեցնում էր գործադրի ղեկավարը:

2018-ից մինչեւ այսօր կառավարությունը մեկ անգամ չէ, որ Սեւանից հավելյալ ջրառ իրակացնելու համար Ազգային ժողով նախագիծ է ուղարկել: ՔՊ-ականներն այն պարզապես «դակել» են ու առաջ անցել:

«Էկոլուր» տեղակատվա-հասարակական կազամկերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի ներկայացրած տվյալներով՝ կառավարությունը մտադիր է 130 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնել: Այն դեպքում, երբ Հայաստանի հարստությունը համարվող լճից տարեկան 180 մլն խ/մ ջուր է վերցվում: Ստացվում է՝ 2023-ի ամփոփ տվայլներով՝    ջրառի ցուցանիչը 310 մլն խ/մ է կազմելու:

«Ազգ»-ի հետ զրույցում բնապահպանը դա կատաստրոֆա է համարում ու հակադարձում պաշտոնյաներին, որ փորձում են արդարանալ, թե թերլցված ջրամբարների պատճառով են ստիպված Սեւանից հավելյալ ջուր վերցնում:
Զարաֆյանը նույնպես ընդգծում է, որ այս տարի ջրամբարները թերլցված են ու ոռոգման ծավալները բավարարել պարզապես չեն կարող: Բայց դա չի նշանակում, թե հարցը պետք է Սեւանի հաշվին լուծել:

Մեզ հետ զրույցում «Էկոլուրի» նախագահը նշում է՝ նախ պետք է ջրամբարների թողունակության  հարցը լուծել ու այնպես անել, որ ամբարված ջուրը ջրամբարի ճաք տված պատերի միջով հողի մեջ չանցնի, չկորչի: Բացի այդ՝ նոր ջրամբարներ պետք է կառուցել կամ էլ արագացնել կառուցվողների ընթացքը: Իսկ ամենամեծ խնդիրը, մեր զրուցակցի համոզմամբ, ձկնաբուծարաններն են, որ բառիս բուն իմաստով գողանում են արտեզյան ջրերը:

«Հայտնի է, որ Հայաստանի բնակչությանը սնող ու պարենի մեծ մասն ապահովող Արարատյան դաշտի վարելահողերը հիմնականում ու միշտ արտեզյան ջրերով են ոռոգվել: Դրանք ջրամբարներում ամբարվել են, որ ոռոգման սեզոնին գյուղացիներին հասնեն, բավարարեն գյուղացու պահանջները, բայց արդեն քանի տարի արտեզյան ջրերը 6 խոշոր ձկնաբուծանների են ծառայում: Ջրային պաշարների 40 տոկոսից ավելին տրվում են այդ ձկնաբուծաններին, որոնց սեփականտերերը բոլորիս հայտնի օլիգարխներն են: Ես հիմա նրանց անունները չեմ տա, որովհետեւ թղթի վրա իրենք որեւէ կապ չունեն դրանց հետ, բայց բոլորն էլ գիտեն՝ ումն են դրանք: Սեւանի խնդիրները, այդ թվում՝ կանաչելն, ուղղակիորեն կապված է Արարատյան դաշտի վեց խոշոր ձկնաբուծարանների հետ: Եվ եթե պետությունը ցանկանում է՝ Սեւանը միշտ կապույտ մնա, ապա չպետք է նայի՝ ովքեր են դրանց տերերը, ուղղակի պետք է բռնի ու փակի, այլապես այդ ամենը շատ վատ հետեւանք է ունենալու»,- մեկնաբանում է Զարաֆյանը:

Փաշինյանը 5 տարի առաջ, «ջրային մաֆիա» ասելով, նաեւ սա նակտի ուներ, բայց ասելուց զատ նա եւ նրա կաբինետը ջրերը ստվերից դուրս բերելու մասով մատը մատին չեն տվել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պլյոնկայացավ

Հաջորդ գրառումը

Անչափահասներին ծեծելը իշխանական կադրերի բրենդն է

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

Անչափահասներին ծեծելը իշխանական կադրերի բրենդն է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական