Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊԱԳԱՆ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

11/04/2014
- 11 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

2-3 ապրիլի, 2014 թ.

Քաղաքական վերլուծաբան չեմ, ոչ էլ` միջազգայնագետ, սակայն բավականին տեղյակ եմ պատմության անցուդարձին: Առավել` հայոց պատմությանը ու հայ ժողովրդի դարավոր մաքառումներին: Գիտեմ, որ ժողովուրդների աշխարհակազմ ընտանիքում մեկին բնական անբավ հարստություններ են բաժին հասել, մեկին հանգիստ ու փափուկ բնական պայմաններ, մյուսներին հզորություն ու տիրելու, նվաճելու հատկություններ, ոմանց էլ լավ ու բարեհաճ հարեւաններ: Բայց արի ու տես, որ մեզ` հայերիս, բացի խելքից ու ազատ ապրելու ձգտումից, գրեթե ոչինչ չի տրվել:

Շատերը կարող են չհամաձայնել. եթե խելք ունենայինք, լավ վիճակում կլինեինք, դարեր շարունակ չէինք զիջի ու կորցնի այնքան, որ քարտեզի վրա ցույց տալու մի կարգին տարածք էլ չի մնացել, որեւէ գույնով ներկելու ու վրան Հայաստան գրելու տեղ էլ չկա: Հոգ չէ, տեղը չկա, սակայն անունն ու փառքը կան, իսկ տարածքն ու սեփական գույնով ներկած կտորն էլ կունենանք, եթե…

Հազիվ մի փոքր հանդարտվել էինք, հազիվ կարողանում ենք դիմանալ ազերի-թուրքերի նենգ ու տմարդի վարմունքից գնալով հաճախակի դարձած երտասարդների կորստի անդարմանելի ցավին, պայթեց Քեսաբի ողբերգության լուրը: Հնչեցին հայտարարություններ ու տարբեր ատյաններին դիմելու, անհանգստացնելու կոչեր: Հուրախություն բոլորիս` իշխանական կառույցներն ու ժողովուրդը միասնական են, միաբերան: Քեսաբաբնակ հայությանը սատարելու, նրանց զորավիգ լինելու ժողովրդի միակամությունը փակ աչքով էլ նկատելի է…: Արդեն կարծես ընդարմացումից դուրս են գալիս նաեւ միջազգային որոշ կառույցներ, փորձում ազդել եւ շտկել իրավիճակը: Սակայն բոլորս ենք հասկանում, որ դրանք ժամանակավոր գործողություններ են. Քեսաբն այլեւս նախկինը չի դառնա: Գիշերվա մթին, տարբեր տրամաչափի զենքերի գնդակոծումների, շփոթի ու սարսափի պայմաններում իրական մահից հրաշքով փրկված, եկեղեցու պատերի ներսում առանց որեւէ տարրական պայմանների «ապրող» ու ահաբեկված աչուկներով անգութ ու անտարբեր աշխարհին նայող մանկիկն այլեւս չի ապրի, չի քայլի, լռի ու լսի, նկարի ու պարանի վրայով թռչի այնպես, ինչպես մինչ այդ էր անում…

Ուրե՞մն: Իսկապես «ինչ անել` լինելու համար» Շեքսպիրի համլետյան հարցը երկար չի կարող օդում կախված մնալ: Գուցե լավագույն տարբերակը չի, սակայն ընդամենը մի ելք եմ տեսնում. օգտագործենք հնարավոր ու անհնարին բոլոր ձեւերն ու մեթոդները եւ ազգովին հավաքվենք մեծածավալ հայրենիքից մնացած այս փոքրիկ հողակտոր Հայաստանում: Հարկավոր է ըմբռնենք վերջապես, որ աշխարհի մնացյալ բոլոր վայրերում մենք օտար ենք, լավագույն դեպքում` հյուր եւ ոչ ավելին: Հարկավոր է, որ ուշքի գանք, սթափվենք. բավական է ինչքան տվեցինք, զիջեցինք, սովորեցրինք ուրիշներին: Հիմա մենք էլ դրա կարիքն ունենք, հիմա մենք էլ խելացի ու պրոֆեսիոնալ մասնագետների (ոչ թե որեւէ բանի ոչ պիտանի ավարտավկայականներ ունեցողների) ենք փնտրում, առաջ քայլելու, աշխարհի զարգացումներից ետ չմնալու ու մեզ նետված մարտահրավերներին դիմագրավելու համար: Հարկավոր է ազգովին ըմբռնենք, որ պետությունն ու հայրենիքը միայն պահանջներ ներկայացնելու, հայկական անձնագիր պոկելու ու դրանով շվեդիաներ թռչելու համար չեն:

Արդ, սթափվենք բոլորս, օգտագործենք ունեցած հնարավորություններն ու աստիճանաբար հավաքվենք Հայրենիքում: Հավաքվենք այնքան, որ չտեղավորվենք ու պահանջենք ժամանակավորապես ուրիշների օգտագործման տրված մեր հայրենի տարածքները: Թե չէ ամերիկաների ու եվրոպաների, էլ չեմ ասում աֆրիկաների ու ավստրալիաների եղածը որքան էլ մեր ու մերոց անուններով վկայականներ ունենան` մերը չեն: Տուն եկեք, դիմում եմ բոլորին կրկին ու կրկին անգամ` տուն վերադարձեք, դա է միակ ելքը Հալեպն ու Քեսաբը, Բեյրութն ու Լոսը… մերը չեն եղել ու չեն լինի: Եկեք, որ միասին կրենք դժվարությունները, որ հաղթենք: Մենք նույնն ենք ազգովին` ախպար թե եղբայր, երլական, թե տեղացի, իսկ մնացած թվացյալ տարբերությունները մշակութային-կենցաղային են ու շատ արագ կհարթվեն: Մեր արյունը, գենն ու տեսակը նույնն է ու միակն այս մոլորակի վրա: Այնպես որ, մնում է սոսկ միասնաբար ու նույնատեսակ էլ մտածենք ու գործենք, եւ ապագան մեր է լինելու:

Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ՑԻՆԻԿ ԽԱՂԸ

Հաջորդ գրառումը

ԿԼԻՄԱՅԱՓՈԽՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԼԻՆԵՆ «ԼՈՒՐՋ, ՀԱՄԱՏԱՐԱԾ ԵՎ ԱՆԴԱՌՆԱԼԻ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԼԻՄԱՅԱՓՈԽՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԼԻՆԵՆ «ԼՈՒՐՋ, ՀԱՄԱՏԱՐԱԾ ԵՎ ԱՆԴԱՌՆԱԼԻ»

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական